Խորվաթիա/Իտալիա/Սլովենիա
ՖԻՈՒՄԵ ԿԱՄ ՄԱ՛Հ
112 րոպե
2025
1919–ին իտալացի բանաստեղծ, դենդի և պատերազմի քարոզիչ Գաբրիելե Դ’Աննունցիոն գրավեց Ֆիումե քաղաքը։ Այսօր Ռիեկա կոչվող Ֆիումեի քաղաքացիները վերապատմում են և վերամեկնաբանում իրենց քաղաքի 16-ամսյա պաշարման տարօրինակ պատմությունը դաժան փաստագրական, բայց և հանդուգն փանք կինոճանապարհորդությամբ

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Վանյա Յամբրովիչ, Տիբոր Կեսեր
Ռեժիսոր՝ Իգոր Բեզինովիչ
Սցենարի հեղինակ՝ Իգոր Բեզինովիչ
Օպերատոր՝ Գրեգոր Բոժիչ
Նկարիչներ՝ Անտոն Սպաձձապան, Տիցիանա Դե Մարիո
Կոմպոզիտորներ՝ Ջովաննի Մայեր, Հրվոյե Նիկշիչ
Հնչյունային ձևավորողներ՝ Գուեռինո Նարդին, Յուլիյ Զորնիկ
Մոնտաժող՝ Հրվոսլավա Բրկուշիչ
Դերերում. Իզետ Մեդոշևիչ, Չենան Բելյուլյի, Ալբանո Վուչետիչ, Տիհոմիր Բուտերին, Անդրեա Մարսանիչ, Մասսիմո Ռոնցանի, Միլովան Վեչերինա Ցիցո
Տեքսը կարդում են Իգոր Բեզինովիչը, Ռենցո ԿԻեպոլոն, Սիլվանա Զորիչը, Նոեմի ԴեսՍարդոն, Սանդրո Ֆերլետտան, Լովրո Միրտը, Անդրեա Մարսանիչը, Սառա Մարսանիչը։
Արտադրությունը՝ Restart (Croatia), Videomante (Italy), Nosorogi (Slovenia)

Մրցանակներ
«Վագր» մրցանակ, FIPRESCI–ի մրցանակ, Ռոտերդամի ՄԿՓ, 2025
Իգոր Բեզինովիչ
Կինոռեժիսոր Իգոր Բեզինովիչը ծնվել է այժմ Խորվաթիայի մասը կազմող Ռիեկայում, բայց այդ ժամանակ քաղաքը պատկանել է Հարավսլավիայի Սոցիալիստական ​​Դաշնային Հանրապետությանը, նախկինում՝ մասամբ Իտալիայի Թագավորությանը, մասամբ էլ Հարավսլավիայի Թագավորությանը, դրանից առաջ Ֆիումե ազատ քաղաք–պետությունը եղել, էլ ավելի առաջ մտել Կառնարո իտալական ռեգենտության, իսկ դրանից էլ առաջ Ավստրո-Հունգարիայի կազմը… Բեզինովիչն ավարտել է Զագրեբի դրամատիկական արվեստի ակադեմիայի կինոռեժիսուրայի բաժինը և Զագրեբի համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և համեմատական ​​գրականության բաժինը։ Նրա ֆիլմերից են «Շրջափակումը» («Օկտավիյան» մրցանակ խորվաթական լավագույն վավերագրական ֆիլմի համար, 2012), «Վերուդան» («Օկտավիյան» մրցանակ խորվաթական լավագույն վավերագրական ֆիլմի համար, 2015) և «Կարճ էքսկուրսիան» («Մեծ ոսկե արենա» մրցանակ խորվաթական լավագույն լիամետրաժ ֆիլմի համար, 2017), ինչպես նաև տարբեր ձևաչափերի բազմաթիվ կարճամետրաժ աշխատանքներ։ Բեզինովիչի գործերը ցուցադրվել են միջազգային այնպիսի հարթակներում, ինչպիսիք են Ռոտերդամի ՄԿՓ-ն, Լայպցիգի վավերագրական կինոյի ՄՓ-ն, Յիհլավայի վավերագրական կինոյի ՄՓ-ն, CPH:DOX-ը, Վինթերթուրի Կարճամետրաժ ֆիլմերի օրերը, Եվրոպայի և միջերկրածովյան երիտասարդ արվեստագետների բիենալեն, Վենետիկի ճարտարապետության բիենալեն (Հրվոսլավա Բրկուշիչի հետ), Գուանախուատոյի ՄԿՓ-ն, Վիեննալեն և այլն։

Ֆիլմացանկ
Միջինից բարձր (վավ., 2009), Վերամշակման ենթակա չէ (վավ., 2009), Հանդիպում (վավ., 2009), Զագրեբի ծխախոտի գործարանի հիշատակին (վավ., 2010), Մերկ ժամեր (կ/մ, 2011), Շրջափակում (վավ․, 2012), Ինքնակառավարվող ֆիլմ (կ/մ, 2012), Չմիջնորդավորված ժողովրդավարությանը՝ չմիջնորդավորված տարածք (վավ․, 2012), Սպասում (վավ․, 2014), Շատ կարճ էքսկուրսիա (կ/մ, 2014), Կրշանից Պերոյ (վավ․, 2015), Վերուդա (վավ․, 2015), Ընտանեկան կարճ ֆիլմ (վավ․, 2016), Կարճ էքսկուրսիա (2017), Բացիկներ (վավ․, 2018), Կարտոլինա Մոմիանցի (վավ․, 2019), Կարտոլինա (հ/ս, 2019), Միկրոտեսաժապավեն․ տեսածս ամենափոքր տեսաժապավենը (վավ․, 2020թ.), Ֆիումե կամ մա՛հ (2025)։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ