Պաղեստին/Գերմանիա/Սաուդյան Արաբիա/Շվեդիա
ՀԱԲԻԲԻ ՀՈՒՍԵՅՆ
96 րոպե
2025
Պաղեստինցի մի կինոմեխանիկ ուղևորության է մեկնում Հորդանան գետի արևմտյան ափով մեկ՝ հին կինոթատրոնի ցուցադրիչի վերանորոգման համար մասեր փնտրելով, մինչ գերմանական մի հասարակական կազմակերպություն գալիս է սարքը ​​վերանորոգելու։ Կինոմեխանիկը կառչած է այն հույսից, որ կվերականգնի իր նախկին գործն ու դիրքը։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Մեյ Օդե, Թոմաս Քասքե, Ալեքս Բաքրի
Ռեժիսոր՝ Ալեքս Բաքրի
Սցենարի հեղինակ՝ Ալեքս Բաքրի
Օպերատոր՝ Ալեքս Բաքրի
Կոմպոզիտորներ՝ Թոմաս Մաոս, Սանդի Ստրմլյան
Հնչյունային ձևավորողներ՝ Եհյա Բրեշե, Գաբոր Ռիպլի
Մոնտաժող՝ Ալեքս Բաքրի
Նկարահանվել է Հուսեյն Դարբին:
Արտադրությունը՝ Odeh Films, Mayana Films, Kaske Film

Մրցանակներ
Շադի Աբդել Սալամի անվան մրցանակ, Կահիրեի ՄԿՓ, 2025, Հատուկ հիշատակում, Մալմյոյի արաբական կինոյի փառատոն, 2026, Պատվավոր հիշատակում, Նիսայի ԿՓ, 2026
Ալեքս Բաքրի
Պաղեստինցի կինեմատոգրաֆիստ, ակտիվորեն աշխատում է տարբեր ոլորտներում՝ հանդես գալով որպես օպերատոր, դերասան և մոնտաժող։ Վերջին տասնամյակում որպես մոնտաժող լայնորեն աշխատել է բազմաթիվ լիամետրաժ վավերագրական ֆիլմերի վրա, որոնցից է «Օսկար»–ի առաջադրված «Հայրեր և որդիներ»–ը (2017)։ Բաքրին եղել է նաև մի քանի կարճամետրաժ ֆիլմի օպերատորը։ Որպես դերասան նկարահանվել է Էրան Կոլիրինի «Թող լինի առավոտ» (2021) և Էլիա Սուլեյմանի «Մնացած ժամանակը» (2009) ֆիլմերում։ «Հաբիբի Հուսեյն»–ը նրա՝ որպես ռեժիսորի առաջին լիամետրաժ վավերագրական աշխատանքն է:

Ֆիլմացանկ
Աժամեյուն (կ/մ, 2007), Հաբիբի Հուսեյն (վավեր., 2025):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ

Made on
Tilda