Մին Քուի Թրուն
Ծնվել է Վիետնամի կենտրոնական բարձրավանդակի Բուոն Մե Թհուոտ փոքրիկ քաղաքում։ Նրա պատմություններն ու պատկերները, որոնք տեղակայված են վավերագրականի և գեղարվեստականի, անձնականի և անանձնականի միջև, հենված են հայրենիքի բնապատկերի, մանկության հուշերի և Վիետնամի պատմության վրա։ 2021–ին ավարտել է Լը Ֆրենուան՝ ժամանակակից արվեստի ազգային ստուդիան (Ֆրանսիա)։ Նրա ֆիլմերը ներկայացվել են այնպիսի փառատոների և ցուցահանդեսների ծրագրերում, ինչպիսիք են Կաննի, Բեռլինի, Լոկառնոյի, Նյու Յորքի, Կլերմոն-Ֆերանի, Ռոտերդամի, Պուսանի ՄԿՓ–երը և «Փարիզ-Բեռլին միջազգային հանդիպումները»։ 2017–ին արժանացել է VideoBrasil փառատոնի (Սան Պաուլու) գլխավոր՝ Արվեստի մրցանակին։ Նրա ֆիլմերից «Վիետ և Նամը» (2024) տեղ է գտել Կաննի ԿՓ–ի «Հատուկ հայացք» ծրագրում։
Ֆիլմացանկ
Սոկ-ձինը լողալ չի կարող (կ/մ, 2012), Մեկը գնում է անտառ (կ/մ, 2013), Մարսը ջրհորում (կ/մ, 2014), Դեժա վյու (կ/մ, 2014), Հայելիների քաղաքը (կ/մ, 2015), Որքան կանաչ էր Քալաբաշի այգին (վավեր․, 2016), Հայելիների քաղաքը. գեղարվեստական կենսագրություն (2016), Ուղղանկյան վեհությունը (կ/մ, 2017), Ծառի տնակը (2019), Զինվորի մահը (կ/մ, 2020), Սպասավորները (կ/մ, 2021), Մացառախոզ (կ/մ, 2023), Վիետ և Նամ (2024), Մազեր, թուղթ, ջուր… (վավեր․, 2025):