Բելգիա/Հայաստան
ԱՅՍՏԵՂ, ԱՅԼՈՒՐ
67 րոպե
2026
2023 թվականի հուլիս։ Լեռնային Ղարաբաղն արդեն յոթ ամիս պաշարված է Ադրբեջանի կողմից։ Զգալով, որ պատերազմը մոտենում է, ռեժիսորը խնդրել է ընկերոջը՝ Արծիվին, նկարահանել իր առօրյա կյանքը կնոջ՝ Տաթևի և հինգ երեխաների հետ։ Ցնցող քնքշանքի պատկերներով երևան է գալիս մի ժողովրդի լուռ դիմադրությունը ՝ ժողովուրդ, որը փախչելու եզրին է հավերժ։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր՝ Ժուլիեն Կոնտրո
Ռեժիսոր՝ Կոմս Շահբազյան
Սցենարի հեղինակ՝ Կոմս Շահբազյան
Օպերատորներ՝ Արծիվ Լալայան, Տաթև Լալայան
Հնչյունային ձևավորող՝ Պոլին Պիրի-Նուրի
Մոնտաժող՝ Պոլին Պիրի-Նուրի
Արտադրությունը՝ Matière Première Productions, Centre Bruxelles Audiovisuel

Մրցանակներ
Մրցանակ լավագույն միջին մետրաժի ֆիլմի համար, Visions du Réel ՄԿՓ, Նիոն, Շվեյցարիա, 2026
Կոմս Շահբազյան
Ծնվել է Բեյրութում Լիբանանի քաղաքացիական պատերազմի արշալույսին։ Մանկուց երազել է առաջատար մարզիկ դառնալ։ 15 տարեկանից հանգրվանել է Բելգիայում։ Իսկ հետագայում երևան է եկել, որ Հայաստանն է նրա կյանքի կարևորագույն խարիսխը։ Պատանության տարիներին ամենշաբաթյա այցելությունները կինոթատրոն և Վենետիկի ՄԿՓ–ում ներկայացված առաջին կարճամետրաժ ֆիլմը կնքեցին Կոմս Շահբազյանի ճակատագիրը։ Նա ինքնուս կինոռեժիսոր դարձավ։ Այսօր Սերլիի, Բիայնայի և Ծովինարի հայրն ապրում և աշխատում է Բրյուսելում:

Ֆիլմացանկ
Շարունակելի (կ/մ, 2001), Անվերնագիր (կ/մ, 2002), Y. U. L. (կ/մ, 2002), Այստեղ՝ ներքևում (2010), Ռիթմ և ընդմիջում (2016), Մեր գյուղը (վավեր․, 2022), Այստեղ, այլուր (վավեր․, 2026):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ

Made on
Tilda