Հայաստան
ՀԵՐՈՍՏՐԱՏ
20 րոպե
2026
Համլետը սովորական գրասենյակային աշխատող է, որը փորձում է հաղթահարել սիրելիի կորուստը։ Արտաքուստ թվում է, թե նա հաշտվել է դրա հետ․ մեխանիկորեն ապրում է իր օրերը՝ կատարելով այն, ինչ պահանջվում է իրենից։ Սակայն այդ առօրյայի տակ զայրույթն աշխարհի հանդեպ ու վիրավորանքը աստիճանաբար կուտակվում են նրա ներսում՝ ի վերջո մղելով մի շարք անդառնալի կործանարար արարքների։ Ոգեշնչված է Ժան-Պոլ Սարտրի գործերից։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր՝  Դիանա Ավետիսյան
Ռեժիսոր՝ Արթուր Նազարեթյան
Սցենարի հեղինակներ՝ Արթուր Նազարեթյան, Դիանա Ավետիսյան
Օպերատոր՝ Արմեն Կիրակոսյան
Նկարիչ՝ Վահե Յան
Կոմպոզիտոր՝ Դմիտրի Ուստոև
Հնչյունային ձևավորող՝  Դմիտրի Ուստոև
Մոնտաժողներ՝ Արթուր Նազարեթյան, Արմեն Կիրակոսյան
Դերերում. Վահե Վայան, Դարիամ Ռկոյան, Լյուսիեն Նազարյան, Ջոն Թորոսյան, Սուրեն Առաքելյան
Արտադրությունը՝ ADfilms

Մրցանակներ
Հատուկ հիշատակում,  Մեկ կադր ՄԿՓ, Երևան, 2026
Արթուր Նազարեթյան
Ծնվել է 2001–ին։ Վաղ տարիքից զբաղվում է գրականությամբ՝բանաստեղծություններ և արձակ գործեր գրելով, իսկ պատմություններ անելու նրա ձգտումն իր արտահայտությունն է գտել կինոյում։ 2024–ին կինոռեժիսորի կրթություն է ստացել: Մասնագիտանում է սցենարական աշխատանքի և նախագծերի զարգացման ոլորտում։ Սիրում է համագործակցել ստեղծագործական խմբերի և դերասանների հետ պատմություններն էկրանին կյանքի կոչելու մղումով։ Ֆիլմի միջոցով մտերմիկ անձնական աշխարհը կիսելը նրա համար յուրահատուկ փորձառություն է, որն արդարացնում է ֆիլմ ստեղծելու համար ներդրված ամիսների և տարիների աշխատանքը։

Ֆիլմացանկ
Անհեդոնիա (կ/մ, 2022), Սանգրիա (կ/մ, 2023), Ներիր ինձ, մայրիկ (կ/մ, 2024), Հերոստրատ (կ/մ, 2026):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Made on
Tilda