Լեհաստան/Դանիա/Ֆրանսիա/Մեծ Բրիտանիա
ԻԴԱ
82 րոպե
2013
Լեհաստան, 1962 թվական։ Վանքի միանձնուհիների մեծացրած որբը՝ Աննան, պիտի ինքն էլ միանձնուհի ձեռնադրվի։ Նախքան երդմնակալությունը նա պետք է տեսակցի Վանդայի՝ միակ ողջ ազգականի հետ։ Վանդան պատմում է Աննային իր հրեական արմատների մասին։ Կանայք երկուսով ուղևորություն են ձեռնարկում՝ ոչ միայն իրենց ընտանիքի ողբերգական պատմությունը պարզելու, այլև հասկանալու, թե ով են իրականում և որտեղից։ Նրանք կասկածի տակ են առնում այն, ինչին հավատացել են նախկինում

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Էվա Պուշչինսկա, Պյոտր Ջենչյոլ, Էրիկ Էյբրահամ
Ռեժիսոր՝ Պավել Պավլիկովսկի
Սցենարի հեղինակներ՝ Պավել Պավլիկովսկի, Ռեբեկա Լենկևիչ
Օպերատորներ՝ Ռիշարդ Լենչևսկի, Լուկաշ Զալ
Նկարիչներ՝ Մարցել Սլավինսկի, Կատաժինա Սոբանսկա
Կոմպոզիտոր՝ Քրիստիան Սելին Այդնես Անդերսեն
Հնչյունային ձևավորող՝ Քլաուս Լյունգե 
Մոնտաժող՝ Յարոսլավ Կամինսկի
Դերերում. Ագատա Կուլեշա, Ագատա Տշեբուխովսկա, Դավիդ Օգրոդնիկ, Եժի Տրելա
Արտադրությունը՝ Opus Film, Phoenix Film Investments

Մրցանակներ
«Ոսկե առյուծ» մրցանակներ՝ լավագույն ֆիլմ, օպերատորական աշխատանք, դերասանուհի, նկարչական ձևավորում, Լեհական կինոյի փառատոն, Գդինյա, 2013, Մեծ մրցանակ, Էկումենիկ ժյուրիի մրցանակ, Վարշավայի ՄԿՓ, 2013, «Ոսկե գորտ», Camerimage, Տորուն, Լեհաստան, 2013, Աստուրիաս մեծ մրցանակ՝ լավագույն ֆիլմ, լավագույն սցենար, դերասանուհի, նկարչական ձևավորում, Խիխոնի ՄԿՓ, Իսպանիա, 2013, Լավագույն արտասաահմանյան ֆիլմ, «Օսկար» մրցանակաբաշխություն, ԱՄՆ, 2014, «Spotlight» մրցանակ, Ամերիկյան օպերատորների միություն, ԱՄՆ, 2014, FIPRESCI–ի մրցանակ, Թրոմսյոյի ՄԿՓ, Նորվեգիա, 2014, «Մանակի եղբայրներ» օպերատորական ՄԿՓ, Բիտոլա, Հյուսիսային Մակեդոնիա, 2014, Լավագույն եվրոպական ֆիլմ, եվրոպացի ռեժիսոր, եվրոպացի սցենարիստ, եվրոպացի օպերատոր, Եվրոպական կինոմրցանակաբաշխություն, 2014, Լավագույն ոչ անգլիալեզու ֆիլմ, Բրիտանական կինոկադեմիայի մրցանակաբաշխություն, Մեծ Բրիտանիա, 2015, Լավագույն եվրոպական ֆիլմ, «Գոյա» մրցանակաբաշխություն, Իսպանիա, 2015
Պավել Պավլիկովսկի
Կինոռեժիսոր և ակադեմիկոս Պավել Պավլիկովսկին ծնվել է Վարշավայում։ 14 տարեկանում հեռացել է Լեհաստանից: Բնակվել է Լոնդոնում, Գերմանիայում և Իտալիայում: Գրականություն և փիլիսոփայություն է ուսանել Լոնդոնում ու Օքսֆորդում: 1987-ից ֆիլմեր է նկարահանում: Նրա ֆիլմացանկը ներառում է մեկ տասնյակից ավելի կինոնկարներ: Արժանացել է այնպիսի պարգևների, ինչպիսիք են Եվրոպական կինոակադեմիայի Հատուկ հիշատակումը («Դոստոևսկու ճամփորդությունները», 1991), Մարսելի վավերագրական կինոյի փառատոնի և Ֆլորենցիայի ժողովրդական ԿՓ-ի Մեծ մրցանակները («Սերբական վիպերգ», 1992), Գրիրսոնի անվան մրցանակը լավագույն բրիտանական վավերագրական ֆիլմի համար 1995-ին և Սան Ֆրանցիսկոյի ԿՓ-ի «Ոսկե դարպասը» («Ուղևորություն Ժիրինովսկու հետ», 1995), Բրիտանական կինոակադեմիայի մրցանակը լավագույն դեբյուտի համար (2001), Էդինբուրգի, Սալոնիկի, Խիխոնի ՄԿՓ-երի մրցանակները լավագույն ֆիլմի համար («Վերջին հանգստավայրը», 2000), Էդինբուրգի ՄԿՓ-ի լավագույն ֆիլմի, «Evening Standard»-ի լավագույն սցենարի, Բրիտանական կինոակադեմիայի լավագույն բրիտանական ֆիլմի, Մեծ Բրիտանիայի ռեժիսորների գիլդիայի լավագույն ռեժիսորական աշխատանքի մրցանակները («Իմ սիրո ամառը», 2004): Պավլիկովսկու գործերի հետահայաց ցուցադրություններ են կազմակերպվել Սան Ֆրանցիսկոյում (1995), Լա Ռոշելում (2005), Բրեդֆորդում (2005), Բուենոս Այրեսում (2007), Խիխոնում (2007), Լոնդոնի Ռիվերսայդում (2008): 2015–ին նրա գլուխգործոց «Իդան» դարձավ առաջին լեհական ֆիլմը, որն արժանացավ «Օսկար» մրցանակի որպես լավագույն արտասահամյան կինոնկար։ Պավլիկովսկու հաջորդ՝ «Սառը պատերազմ» ֆիլմը 2018–ին ռեժիսորին բերեց լավագույն ռեժիսորի տիտղոսը Կաննի ԿՓ–ում և «լավագույն ռեժիսոր», «լավագույն օպերատորական աշխատանք», «լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգերով երիցս առաջադրվեց «Օսկար»-ի։ «Սառը պատերազմը»2018–ին արժանացավ նաև Եվրոպական կինոմրցանակաբաշխության հինգ մրցանակին, այդ թվում՝ «լավագույն կինոնկար», «լավագույն ռեժիսոր» և «լավագույն սցենարիստ» անվանակարգերով։
 
Ֆիլմացանկ
Բաց տարածություն (հ/ս, վավեր․, 1 մաս, 1987), Մոսկվա - Պետուշկի (հ/ֆ, վավեր․ 1990), Դոստոևսկու ճամփորդությունները (հ/ֆ, վավեր․, 1991), Սերբական վիպերգ (հ/ֆ, վավեր․, 1992), Ուղևորություն Ժիրինովսկու հետ (հ/ֆ, վավեր., 1995), Սթրինգերը (1998), Մեքենա գողացողները (հ/ֆ, կ/մ, 1998), Վերջին հանգրվանը (2000), Իմ սիրո ամառը (2004), Հինգերորդում ապրող կինը (2011), Իդա (2013), Սառը պատերազմ (2018), Մուսա (կ/մ, 2025), Հայրենիք (2026):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ

Made on
Tilda