Իրան
ԱՄԻՐԻ ՀՈԳՈՒՄ
103 րոպե
2025
ֆիլմը պատմում է արտագաղթելու պատրաստվող երիտասարդ թեհրանցու մասին։ Նա անցնում է կցկտուր հուշերի, անավարտ զրույցների և հուզական լարվածությամբ դրոշմված դանդաղասահ օրերի միջով։ Նրա հեծանիվը դառնում է իր միակ մշտական ​​ուղեկիցը՝ տանելով հիշողությամբ, լռությամբ և բացակայությամբ լեցուն քաղաքի միջով։ Ֆիլմը դեգերում է անցյալի ու ներկայի միջև՝ քննելով սերը, կորուստը և հեռանալու լռին ծանրությունը։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Ամիր Ազիզի, Էլհամ Ազիզի, Ալի Ազիզի
Ռեժիսոր՝ Ամիր Ազիզի
Սցենարի հեղինակ՝ Ամիր Ազիզի
Օպերատոր՝ Ալի Էլսանի
Նկարիչ՝ Սառա Գերամի
Երաժշտությունը՝ Դելարամ Քամարե
Հնչյունային ձևավորող՝ Օմիդ Քարիմ
Մոնտաժող՝ Ամիր Ազիզի
Դերերում. Ամիրհոսեյն Հոսեյնի, Նադեր Փուրմահին, Հադիս Նազարի, Նարիման Ֆառոխի, Փիրուզ Նեմաթի, Սոհրաբ Մահդավի, Էլհամ Ազիզի, Սաջջադ Համիդյան, Դելարամ Քամարե
Արտադրությունը՝ Fog Films

Մրցանակներ
«Հեղինակների օրեր» ծրագրի մրցանակ, Վենետիկի ՄԿՓ, 2025
Ամիր Ազիզի (ծնվ․ Ահվազ, Իրան, 1984)    
Իրանցի սցենարիստ, ռեժիսոր և լուսանկարիչ։ Կինոկարիերան սկսել է 2003–ին, համագործակցել այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Քիանուշ Այյարին, Ռախշան Բանիեթեմադը և ուրիշներ։ Նրա աշխատանքները կարճամետրաժ, վավերագրական ու խաղարկային ֆիլմեր են, որոնք հիմնականում արծարծում են մարդկային և սոցիալական թեմաներ։ Ազիզիի գործերը ներկայացվել են միջազգային փառատոներում ու հաստատություններում, այդ թվում՝ Վենետիկում, Պեկինում, Հռոմի MedFilm-ում, Վարշավայում, Բանգալորում, Տոկիոյի FILMeX-ում, Ասիայի խաղաղօվկիանոսյան կինոմրցանակաբաշխությունում, Ստամբուլի, Սան Ֆրանցիսկոյի ՄԿՓ–երում, Կալիֆորնիայի համալսարանում և այլուր:

Ֆիլմացանկ
Ապուշը (կ/մ, 2007), Երկու սառն ուտեստ մի անձի համար (կ/մ, 2009), Ընտանեկան դիմանկար (կ/մ, 2010), Ժամանակավորպես (2015), Իրանի բնությունը և քաղաքները (վավեր., 2016), Գայլ (վավեր., 2018), Երկու շուն (2021), Տուն (վավեր., 2022), Ամիրի հոգում (2025):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ

Made on
Tilda