Կիպրոս/Լյուքսեմբուրգ/Հունաստան
ԱՌՅՈՒԾԸ ԹԻԿՈՒՆՔԻՍ
106 րոպե
2026
Ապաստան հայցող սենեգալցի դեռահաս Մարիաման և թմրամոլությունից ապաքինվող կիպրուհի Ստելլան փորձում են նորից կառուցել իրենց կյանքը։ Երբ նրանց ճանապարհները հատվում են, սկզբում նրանք ուղղակի օգտագործում են միմյանց, բայց գոյատևման ընդհանուր պայքարը մի աշխարհում, որը երկուսին էլ լքել է, նրանց միջև անսպասելի մայր-դուստր կապ է ձևավորում։ Միասին վերաիմաստավորում են սիրո և ընտանիքի իսկական նշանակությունը անձնազոհության, կանացի համերաշխության և լիազորման այս սրտառուչ պատմության մեջ:

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր՝ Տոնյա Միշիալի
Ռեժիսոր՝ Տոնյա Միշիալի
Սցենարի հեղինակր՝ Տոնյա Միշիալի, համահեղինակներ՝ Դայան Ջոնս, Սիմոնա Նոբիլե
Օպերատոր՝ Մանու Տիլինսկի
Նկարիչ՝ Քրիստի Պոլիդորու
Կոմպոզիտոր՝ Ֆրեդրիկա Ստալ
Հնչյունային ձևավորողներ՝ Քևին Ֆայլդել, Լոիկ Կոլինյոն
Մոնտաժող՝ Էմիլիոս Ավրաամ
Դերերում. Սոխնա Դիալլո, Էլենա Կալլինիկու
Արտադրությունը՝ Bark like a cat films
Տոնյա Միշիալի
Կիպրացի սցենարիստ, կինոռեժիսոր և պրոդյուսեր, որի ստեղծագործական գործունեության առանցքում սոցիալական և կանանց խնդիրներն են։ Հունական և Եվրոպական կինոակադեմիաների, ինչպես նաև Եվրոպայի կանանց լսատեսողական ցանցի անդամ է։ «Բեռլինալեի տաղանդներ» ծրագրի և Եվրոպական կինոխթանման «Պրոդյուսերներ շարժման մեջ» նախաձեռնության շրջանավարտ է։ Ութ տարի եղել է «Կիպրոսյան կինոօրեր» ՄԿՓ-ի գեղարվեստական համաղեկավարը, հինգ տարի՝ Կիպրոսի կինոռեժիսորների գիլդիայի փոխնախագահն ու վարչության անդամը։ Անդամակցել է մի շարք կինոփառատոների ժյուրիներին (Կարլովի Վարի, Սալոնիկ, Կրակով, Off Camera, Կիպրոսի կարճամետրաժ կինոյի փառատոն)։ Ստեղծագործական գծով խորհրդական է եղել սցենարիստների Rawi լաբում (նախկինում իրականացվում էր Սանդենս ինստիտուտի համագործակցությամբ) և սցենարների ընթերցող Հունաստանի կինոկենտրոնում։ Միշիալիի «Փակուղի», «Թիթեռի օրորոցայինը», «Քամի չեմ սիրում, արև եմ սիրում» և «Դաֆնե» կարճամետրաժ ֆիլմերը պաշտոնապես ընտրվել են ավելի քան 100 միջազգային կինոփառատոնի ծրագրերում՝ արժանանալով մրցանակների։ Նրա առաջին լիամետրաժ խաղարկային աշխատանքը՝ «Պաֆսին» (2018), որի պրոդյուսերը ևս ինքն է, ընդգրկվել է ավելի քան 80 միջազգային կինոփառատոնի ծրագրերում։ Ֆիլմը նեերկայացվել է նաև Եվրոպական կինոխթանման «Եվրոպա. կանա՛նց կինոձայներ» բաժնում որպես Եվրոպայի տասը ամենանշանավոր կին ռեժիսորների ֆիլմերից մեկը։ «Պաֆսին» արժանացել է 13 մրցանակի, այդ թվում՝ FIPRESCI-ի մրցանակին Սալոնիկի ՄԿՓ–ում և Հունաստանի կինոքննադատների ընկերակցության մրցանակին որպես լավագույն ֆիլմ «Եվրոպական կինոյի համայնապատկեր» փառատոնում։ 2019-ին «Պաֆսին» «լավագույն առաջին ռեժիսորական աշխատանք» և «լավագույն դերասանուհի» անվանակարգերով առաջադրվել է նաև Հունական կինոակադեմիայի «Հիրիկ» մրցանակաբաշխությանը, իսկ ֆիլմի սցենարն ընդգրկվել է Ամերիկյան կինոակադեմիայի Մարգարեթ Հերիքի անվան գրադարանի հիմնական հավաքածուում։ Այժմ Մեշիալին Bark Like a Cat Films կինոընկերությունում մի շարք կարճամետրաժ և լիամետրաժ կինոնախագծեր է մշակում։ Նա ընկերությունը հիմնել է 2020–ին՝ նպատակ ունենալով աջակցել ոչ միայն սեփական ռեժիսորական նախագծերին, այլև գործընկեր կինոռեժիսորների համարձակ ֆիլմերին։ Ընկերության բոլոր նախագծերը ֆինանսավորում են ստացել Կիպրոսի մշակույթի նախարարությունից և մրցանակների արժանացել միջազգային խոշոր կինոշուկաներում ու մասնագիտական աշխատարաններում։

Ֆիլմացանկ
Կույր կրքեր (կ/մ, 2010), Փակուղի (կ/մ, 2013), Թիթեռի օրորոցայինը (կ/մ, 2014), Պաֆսի (2018), Ես լսում եմ ոտնաձայներս (կ/մ, 2020), Քամի չեմ սիրում, արև եմ սիրում (կ/մ, 2020), Գուցե արդեն մեռած եմ (կ/մ, 2021), Դաֆնե (կ/մ, 2022), Առյուծը թիկունքիս (2026):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ

Made on
Tilda