Ավստրիա
ԼՈՆԴՈՆ
120 րոպե
2026
Բոբին հետ ու առաջ է երթևեկում Վիեննան և Զալցբուրգը կապող մայրուղում՝ խնայողության համար ճանապարհին տարբեր խավերի անծանոթների վերցնելով և հետները զրուցի բռնվելով։ Նրանց զրույցները ծավալվում են աշխատանքի, ընտանիքի, ներգաղթի շուրջ. ամեն մի նոր ուղևոր ավելին է բացահայտում Բոբիի մասին։ Մինչ լեռներն ու անտառներն անցնում են կողքով, տեսադաշտ է գալիս այսօրվա Եվրոպայի խաղաղ քաղաքական դիմանկարը, որը ոչ գեղարվեստական է և ոչ էլ լիովին վավերագրական։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Լիքսի Ֆրանք, Դավիդ Բոհուն
Ռեժիսոր՝ Սեբաստիան Բրամեսհուբեր
Սցենարի հեղինակներ՝ Սեբաստիան Բրամեսհուբեր, Աննա Լեներ
Օպերատորներ՝ Քլեմենս Հուֆնագլ, Պատրիկ Վալի
Նկարիչ՝ Դանիել Ռուիս Պալոմինո
Հնչյունային ձևավորողներ՝ Մաթիաս Քասմանհուբեր, Նորա Չամլեր, Յոհանես Շմելցեր-Ցիրինգեր, Ալեքսանդրա Ստոյանովիչ
Մոնտաժողներ՝ Դանե Քոմլյեն, Սեբաստիան Բրամեսհուբեր
Նկարահանվել են. Բոբի Զոմերը, Քլիֆորդ Ագու, Լանա Պրեռադ
Արտադրությունը՝ Panama Film

Մրցանակներ
Մեծ մրցանակ, Cinéma du Réel ՄԿՓ, Փարիզ, 2026
Սեբաստիան Բրամեսհուբեր        
Սեբաստիան Բրամեսհուբերը (ծնվ․ 1981) բեմի ու կինոյի նկարչական ձևավորում է ուսանել Վիեննայի կիրառական արվեստների համալսարանում և կինո՝ Ֆրանսիայի Le Fresnoy համալսարանում: 2004–ից նրա աշխատանքները ցուցադրվել են և մրցանակներ ստացել Բեռլինալեում, Վիեննալեում, Art of the Real–ում, FIDMarseille–ում, Ամստերդամի վավերագրական կինոյի ՄՓ–ում (IDFA), Բուենոս Այրեսի անկախ կինոյի ՄՓ–ում (BAFICI), Սարաևոյի ԿՓ–ում և Բրիտանական կինոինստիտուտում: 2019-ին նրա «Մոտակա լեռան շարժումները» ֆիլմը Մեծ մրցանակի է արժանացել Փարիզի Cinéma du Réel ԿՓ–ում: Բրամեսհուբերի աշխատանքների հետահայաց ցուցադրությունները կայացել են Վիեննայի Ավստրիական կինոարխիվում և Նյու Յորրքի Անթոլոգիա կինոարխիվում:

Ֆիլմացանկ
Մուեցին (վավեր., 2009թ.), Ահա և մենք՝ մեջտեղում (վավեր., 2014), Բծերի, ջարդոնի և անվադողերի մասին (կ/մ, 2014), Ներսում, վրայով և դրսում (կ/մ, 2016), Մոտակա լեռան շարժումները (վավեր., 2019), Լոնդոն (2026):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ

Made on
Tilda