Հայտնի են «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը
15 Հուլիս 2018
Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփեց մրցութային ծրագրերի արդյունքները: Հուլիսի 15-ին Ա․ Խաչատրյանի համերգադահլիճում փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում ժյուրիի կազմը հայտարարեց մրցանակակիրներին:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. «Հրաբուխ», ռեժ․ Ռոման Բոնդարչուկ (Ուկրաինա/Գերմանիա)
ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ․ «Ֆորտունա», ռեժ․Ժերմինալ Ռոո (Շվեյցարիա)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. «Հեռավոր Համաստեղություն», ռեժ․ Շևաուն Միզրահի (ԱՄՆ/ Թուրքիա/ Նիդերլանդներ)
ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ․ «Կհանդիպենք վաղը», եթե Աստված տա, ռեժ․ Այնարա Վերա (Իսպանիա)
ԺՅՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ. «Հստակ աշխարհ», ռեժ․ Վախթանգ Կունցև- Գաբաշվիլի
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ ՀԱՏՈՒԿ ԾՐԱԳԻՐ
Հայաստանի ազգային կինոակադեմիայի մրցանակը «Հայկական համայնապատկեր» ծրագրի լավագույն ֆիլմին․ «Եվա», ռեժ․ Անահիտ Աբադ (Հայաստան/Իրան)
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության մրցանակը «Հայկական համայնապատկեր» ծրագրի լավագույն դեբյուտային ֆիլմին․ «Քամու հետ», ռեժ․ Արթուր Սահակյան (Հայաստան)
Հրանտ Մաթևոսյանի մրցանակ լավագույն սցենարի համար․ «Մայրամուտի Բեռնատարը», ռեժ․ Աբուֆազլ Սաֆարի (Իրան/Գերմանիա)
Սոս Սարգսյանի մրցանակ լավագույն դերակատարման համար Շանթ Հովհաննիսյանին․ «Եվա», ռեժ․ Անահիտ Աբադ (Հայաստան/Իրան)
AAFCCJ մրցանակը «Հայկական համայնապատկեր» ծրագրի լավագույն սփյուռքահայ կինոգործիչ Առնո Խայաջանյանին․ «Մենք ենք, մեր սարերը» (ֆրանսիա/ Հայաստան)
FIPRESCI ԺՅՈՒՐԻԻ ՄՐՑԱՆԱԿ. «Դեդե», ռեժ․ Մարիամ Խաչվանի (Վրաստան/ Քաթար)
ՊԱՏՎԱՎՈՐ ՈՍԿԵ ԾԻՐԱՆ․ Հասմիկ Պապյան
«ՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ ԹԱԼԵՐ» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԻՆՈՅՈՒՄ ՎԱՍՏԱԿԻ ՀԱՄԱՐ. Ջանֆրանկո Ռոզի
«ՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ ԹԱԼԵՐ» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԻՆՈՅՈՒՄ ՎԱՍՏԱԿԻ ՀԱՄԱՐ․ Ասղար Ֆարհադի (Իրան)