Գերմանիա/Ֆրանսիա/Նորվեգիա/Դանիա/Աֆղանստան
ԼԱՎ ՏՂԱՄԱՐԴ ՉԿԱ
103 րոպե
2026
2021 թվական, Աֆղանստան, Թալիբանի վերադարձից անմիջապես առաջ։ Նարուն՝ Քաբուլի գլխավոր հեռուստաընկերության միակ կին օպերատորը, իրեն անընդհատ դավաճանող ամուսնուց հեռանալով, պայքարում է իր երեքամյա որդու խնամակալությունը պահպանելու համար։ Համոզված, որ իր երկրում լավ տղամարդիկ պարզապես գոյություն չունեն՝ Նարուն անակնկալի է գալիս, երբ Քաբուլի հեռուստաընկերության ամենահեղինակավոր լրագրողը՝ Քոդրաթը, նրան կարիերայի կարևոր հնարավորություն է ընձեռում։ Մինչ երկուսով շրջում են քաղաքում՝ ազատության վերջին օրերի դեպքերը լուսաբանելով, նրանց միջև զգացմունքներ են ծնվում, և Նարուն սկսում է կասկածել իր համոզմունքների վրա. գուցե լավ տղամարդ իրո՞ք գոյություն ունի։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Կատյա Ադոմայթ, Շահրբանու Սադաթ, Մարինա Պերալես Մարուենդա, Քսավիե Ռոշե,Ինգվիլ Սեթեր Բերգեր, Բալթազար Բուսման, Մաքսի Հասլբերգեր, Յեփե Վովք
Ռեժիսոր՝ Շահրբանու Սադաթ
Սցենարի հեղինակ՝ Շահրբանու Սադաթ
Օպերատոր՝ Վիրժինի Սուրդեժ
Նկարիչ՝ Փեգա Ղալամբոր
Կոմպոզիտոր՝ Քրիստիան Այդնես Անդերսեն
Մոնտաժող՝ Ալեքսանդրա Ստրոս
Արտադրությունը՝ Adomeit Film DK, Wolf Pictures, La Fabrica Nocturna, Motlys, Amerikafilm
Շահրբանու Սադաթ
Աֆղանցի կինոռեժիսոր, որը 2021–ից՝ Քաբուլի անկումից հետո, բնակվում է Գերմանիայի Համբուրգ քաղաքում։ Երեք անգամ ընդգրկվել է Կաննի ԿՓ–ի «Ռեժիսորների երկշաբաթյակ» ծրագրում՝ 2011–ին՝ «Մեկին հակառակ» կարճամետրաժով, 2016–ին՝ իր «Գայլ և ոչխար» առաջին լիամետրաժով (որը ներկայացվել է «Ոսկե տեսախցիկի» ու արժանացել CICAE–ի մրցանակին), և 2019–ին՝ երկրորդ լիամետրաժ աշխատանքով՝ «Որբանոցը» ֆիլմով։ 19 տարեկանում դարձել է Կաննի Cinéfondation Residency հեղինակավոր ծրագրում ընտրված ամենաերիտասարդ կինոռեժիսորը։ Այդ ծրագրի շրջանակում 2010–ին աշխատել է «Գայլ և ոչխար» նախագծի վրա։ «Գայլ և ոչխար»–ն ու «Որբանոցը» ծրագրված հնգամաս կինոշարքից են, որը հիմնված է Անվար Հաշիմիի շուրջ 800–էջանոց ատիպ ինքնակենսագրական գրքի վրա։

Ֆիլմացանկ
Մեկին հակառակ (կ/մ, 2011), Գայլ և ոչխար (2016), Որբանոցը (2019), Լավ տղամարդ չկա (2026):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ

Made on
Tilda