ԱՄՆ
ԺՈՒԿՈՎ - ԺԱՄԱՆԱԿԻՆ
52 րոպե
2022
AԵրազանման հեքիաթ, որ ծավալվում է երեխաներով, առասպելական էակներով և խորհրդանշական կերպարներով բնակեցված սյուրռեալիստական աշխարհում։ Երկու անմեղ պատանի հերոսներ հայտնվում են մի տարօրինակ իրականության մեջ, որտեղ բախվում են տեխնոլոգիան, հիշողությունը, կործանումն ու հույսը։ Միաձուլելով երակայությունը, տեսողական պոեզիան, աղետալի հումորն ու փիլիսոփայական մտորումները՝ ֆիլմը պատկերում է մի աշխարհի վերջն ու մյուսի հնարավոր ծնունդը։ Խոսքի փոխարեն ապավինելով պատկերներին՝ Ռեջոն խորհում է մարդկության անորոշ ապագայի մասին՝ միաժամանակ պահպանելով զարմանքի և հույսի զգացումը։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Գոդֆրի Ռեջո, Մառա Կամպիոնե
Գործադիր պրոդյուսերներ՝ Սթիվեն Սոդերբերգ, Ալեքսանդր Ռոդնյանսկի, Մայքլ Ֆիցջերալդ, Դեն Նոյզ, Լորենս Թաուբ
Ռեժիսորներ՝ Գոդֆրի Ռեջո, Ջոն Քեյն
Սցենարի հեղինակ՝ Գոդֆրի Ռեջո
Օպերատոր՝ Թրիշ Գովոնի
Նկարիչ՝ Ֆրենք Մքքալոհ
Կոմպոզիտորներ՝ Ֆիլիպ Գլաս, Սուսան Դեյհիմ, Քեմերոն Գլաս, Մայքլ Դրեյք, Մարկ Աթքինս
Հնչյունային ձևավորող՝ Փիթեր Ուագոներ
Մոնտաժող՝ Ջոն Քեյն
Դերերում. Ապոլո Գարսիա Օրելյանա, Թարա Խոզեին, Ջոն Ֆլաքս, Բրայան Բելոթ, Սուսան Դեյհիմ, Միրիամ Քրեյմեր, Մայք Թայսոն
Արտադրությունը՝ Opticnerve
Գոդֆրի Ռեջո (ծնվ. 1940)
Գոդֆրի Ռեջոն(ծնվել է 1940–ին) փորձարարական կինոյի ամենաազդեցիկ հեղինակներից մեկն է։ Առավել հայտնի է իր «Կացի» եռագրությամբ՝ «Կոյաանիսկացի», «Պովակկացի» և «Նակոյկացի», որտեղ գրեթե առանց խոսքի քննում է մարդու, տեխնոլոգիայի, բնության և ժամանակակից քաղաքակրթության փոխհարաբերությունները։ Ստեղծագործական ուղու ընթացքում սերտորեն համագործակցել է կոմպոզիտոր Ֆիլիպ Գլասի հետ՝ ստեղծելով ժամանակակից կինոյի ամենաինքնատիպ տեսաձայնային գործերից մի քանիսը։ «Ժուկով-ժամանակին» ֆիլմը նրա վերադարձն է լիամետրաժ կինո «Այցելուներ»–ից (2013) հետո։

Ֆիլմացանկ
Կոյաանիսկացի (1982), Պովակկացի (1988), Anima Mundi (1991), Վկայություն (1995), Նակոյկացի (2002), Այցելուներ (2013), Ժուկով-ժամանակին (2023):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ

Made on
Tilda