Իննա Սահակյան
Վավերագրող և պրոդյուսեր, որի գործերը բացահայտում են մոռացված պատմություններ են բացահայտում խորապես մարդկային կերպարների վրա հենված պատումի միջոցով: Սահակյանի ֆիլմերի թվում են մրցանակակիր «Հայաստտանի վերջին լարախաղացը» և «Մելը»: Նրա «Ավրորայի արշալույսը» անիմացիոն վավերագրական ֆիլմը (2022), որը պատմում է Հայոց ցեղասպանությունը վերապրած՝ վաղ շրջանի հոլիվուդյան աստղ Ավրորա Մարտիկանյանի մասին, դարձել է փառատոնային ֆավորիտ՝ ցուցադրվելով ավելի քան 80 միջազգային փառատոնում և արժանանալով խոշոր մրցանակների, այդ թվում՝ Ասիա–Խաղաղօվկիաոսյան մրցանակին (APSA) լավագույն անիմացիոն ֆիլմի համար, Ամստերդամի Movies that Matter ԿՓ–ի Հատուկ հիշատակմանը և Հանդիսատեսի մրցանակին, Ամստերդամի վավերագրական կինոյի ՄՓ–ի (IDFA) «Հանդիսատեսի սիրելի» մրցանակին և Ժնևի Մարդու իրավունքների ԿՓ–ի և ֆորումի (FIFDH) Մեծ մրցանակին:
Ֆիլմացանկ
Հայաստանի վերջին լարախաղացը (վավեր., համառեժ․, 2010), Donkeymentary (վավեր., համառեժ․ 2012), Մեկ, երկու, երեք (վավեր., համառեժ․, 2013), Մել (վավեր., 2021), Ավրորայի արշալույսը (անիմ., վավ.,2022):