Հարգելի լրագրողներ,

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ  Երևանի միջազգային կինոփառատոնի մամուլի կենտրոնը սկսում է փառատոնը լուսաբանել ցանկացող լրագրողների հավատարմագրումը: Փառատոնն այս տարի կկայանա հուլիսի 7-14-ը։

Հավատարմագրվել կարող են.

տպագիր մամուլի լրագրողներ
ռադիո/հեռուստալրագրողներ
լուսանկարիչներ և ֆոտոլրագրողներ
էլեկտրոնային լրատվամիջոցների թղթակիցներ
լրատվական ծառայությունների լրագրողներ
անկախ լրագրողներ, բլոգերներ


Հավատարմագրվելու համար անհրաժեշտ է.

Լրացնել հայտը
կցել մեկ անձնագրային չափի լուսանկար
լրատվամիջոցի տնօրենի կամ գլխավոր խմբագրի երաշխավորագիր` նշելով լրագրողի (անհրաժեշտության դեպքում նաև օպերատորի կամ լուսանկարչի) անուն ազգանունը, նաև փառատոնի նյութերը հրապարակելու/թողարկելու համաձայնություն 
անցած փառատոնի լուսաբանման առնվազն 2 նյութ (առաջին անգամ հավատարմագրվողների համար` արվեստի կամ մշակույթի վերաբերյալ 2 հոդված/ռեպորտաժ)


Հավատարմագրված լրագրողն իրավունք է ստանում.

ստանալ փառատոնի մամուլի կենտրոնի ողջ տեղեկատվությունը և օգտվել մամուլի ծառայություններից
ազատ մուտք բոլոր մամլո ասուլիսներին և լրատվամիջոցների համար նախատեսված միջոցառումներին
հարցազրույցներ փառատոնի մասնակիցների, հյուրերի, ժյուրիի անդամների հետ (նախապես արված պայմանավորվածության համաձայն)

Հավատարմագրման  վերջնաժամկետը 
հունիսի 15-ն է:

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԵԼ