Հայաստան
ՌԵԼԻՔՎԻԱ
23 րոպե
2025
Մինասը 10-ամյա կույր տղա է, որն օժտված է բուժելու կախարդական կարողությամբ։ Նա պայքարում է հոր՝ իր կուրությունը չընդունելու ցավի հետ։ Նրա միակ մխիթարությունը տատն է, որն անդադար փորձում է վերականգնել թոռան տեսողությունը և սիրով առաջնորդել նրան։ Տատի մահից հետո գյուղի քահանան իր խնամքի տակ է վերցնում Մինասին, սակայն գյուղացիները, վախենալով նրանից և մեղադրելով անցյալի ողբերգությունների համար, սկսում են թշնամանքով վերաբերվել նրան։ Մինասը գաղտնի բուժում է մի հիվանդ աղջկա, բայց հաջորդ օրը քահանան մահանում է։ Քահանայի հուղարկավորության ժամանակ գյուղացիները վիճում են եկեղեցին անձնական շահերին ծառայեցնելու շուրջ՝ ավելի ընդգծելով իրենց բարոյական անկումը։ Մինասը լքում է գյուղը՝ հետևում մառախուղ թողնելով:

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր՝ Արտյոմ Բաղդասարյան
Ռեժիսոր՝ Սոնա Խաչատրյան
Սցենարի հեղինակներ՝ Սոնա Խաչատրյան, Արտաշես Երեմյան
Օպերատոր՝ Ահարոն Ներկարարյան
Նկարիչ՝ Ամասիա Նիզիբլյան, Տիգրան Հարությունյան
Կոմպոզիտոր՝ Շուշան Սարգսյան
Հնչյունային ձևավորող՝ Միքայել Սարգսյան
Մոնտաժող՝ Աշոտ Մկրտչյան
Դերերում. Ալեքս Մելքոնյան, Ռուզաննա Խաչատրյան, Մայիս Սարգսյան, Սուրեն Առաքելյան
Արտադրությունը՝ Artyom Baghdasaryan Production

Մրցանակներ
Գլխավոր դրամական մրցանակ, մրցանակներ Hoshkee Film–ի և Արմինե Անդայի, Picartix Production-ի, Բաց հարթակի կողմից, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի փիչինգ մրցույթ, 2024, Հատուկ հիշատակում, Short Cuts Nest մրցույթ, GAIFF Pro,, Երևան, 2025
Սոնա Խաչատրյան
Կինոռեժիսոր: Ծնվել է 2001–ին Երևանում։ 2024–ին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բակալավրիատը կինոռեժիսուրա մասնագիտությամբ, իսկ 2026–ին կինոարվեստի մագիստրոսի աստիճան է ստացել նույն հաստատությունից։ 2021–ին նկարահանել է իր առաջին վավերագրական ֆիլմը՝ «Անին Նամսեկի մոլորակից», որը ներկյացվել է հայաստանյան «Մէկ րոպե, մէկ կադր» ՄԿՓ–ի շրջանակում։ 2022-2023 թթ․ նրա երկրորդ վավերագրական ֆիլմի նախագիծը՝ «Խորշը», ընտրվել է վրացական Chai Khana մուլտիմեդիա հարթակի զարգացման ծրագրում։ Ֆիլմը ստեղծվել է Chai Khana-իհամագործակցությամբ և ցուցադրվել Երևանի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում, որտեղ արժանացել է Փառատոնի տնօրենի մրցանակին և EurasiaDoc–ի հատուկ մրցանակին։ Հետագայում «Խորշը» ցուցադրվել է նաև Նյու Յորքի Socially Relevant ԿՓ-ում։ 2024 - 2025 թթ, Խաչատրյանընկարահանել է իր առաջին կարճամետրաժ խաղարկային ֆիլմը՝ «Ռելիքվիան»։ Այժմ աշխատում է իր առաջին լիամետրաժ խաղարկային նախագծի՝ «Պրոցեսի» վրա։ Նախագիծն ընտրվել է Հայաստանում անցկացված SolidArt ծրագրում և արժանացել դրամական մրցանակի, ինչպես նաև արժաացել է «Ոսկե ծիրան» ՄԿՓ–ի GAIFF Pro Project Market-ի Հատուկ հիշատակմանը։

Ֆիլմացանկ
Անին Նամսեկի մոլորակից (վավեր., 2021), Խորշ (վավեր., 2023), Ռելիքվիա (կ/մ., 2025):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Made on
Tilda