Բելա Տար (1955 - 2026)
Կարիերան սկսել է 16 տարեկանում որպես սիրող կինոռեժիսոր։ Հետագայում աշխատել է Balázs Béla կինոստուդիայում՝ հունգարական փորձարարական կինոյի ամենակարևոր արվեստանոցում, որտեղ էլ կայացել է նրա լիամետրաժ ռեժիսորական դեբյուտը։ 1977-1981 թթ․ եղել է Բուդապեշտի թատրոնի և կինոյի ակադեմիայի ուսանող։ 1981–ին դարձել է Társulás կինոստուդիայի հիմնադիրներից, իսկ ստուդիայի փակումից հետո՝ 1985–ից, աշխատել է որպես անկախ կինոռեժիսոր։ 1989-1990 թթ․ ապրել է Բեռլինում որպես DAAD գեղարվեստական ծրագրի հյուր, իսկ 1990-2011 թթ․ եղել է Բեռլինի գերմանական կինոյի և հեռուստատեսության ակադեմիայի դոցենտ։ 1997–ին դարձել է Եվրոպական կինոակադեմիայի անդամ։ 2003–ին հիմնել է TT Filmműhely-ն՝ անկախ կինոարվեստանոց, որը ղեկավարել է մինչև 2011–ը։ Հենց TT Filmműhely-ն էլ արտադրել է Տարի վերջին ֆիլմերը, իսկ նա դարձել է այլ ուշագրավ կինոռեժիսորնների ֆիլմերի պրոդյուսերը։ 2012–ին հիմնել է Սարաևոյի Film.factory միջազգային կինոդպրոցը։ Մինչև 2016–ը եղել է ծրագրի ղեկավարն ու պրոֆեսորը։ Հրավիրյալ պրոֆեսոր է եղել նաև մի քանի կինոակադեմիայում։ 2017–ին Ամստերդամի Eye կինոթանգարանում կազմակերպել է «Մինչև աշխարհի վերջը» ցուցահանդեսը, որը կինոյի, թատերական դեկորների և ինստալացիայի համակցում էր։ Տարը Հունգարիայի կինոռժիսորների ընկերակցության նախագահն էր, Սեչենիի անվան գրականության և արվեստի ակադեմիայի անդամ, արժանացել է արվեստագետների համար ամենահեղինակավոր հունգարական պարգևին՝ Կոշուտի անվան մրցանակին, և հունգարացի կինեմատոգրաֆիստերի համար սաահմանված՝ Բելա Բալաշի անվան մրցանակին։ Արվեստի և գրականության շքանշանի ասպետ է, պարգևատրվել է մի շարք նշանավոր ազգային ու միջազգային պարգևներով, պատվավոր դոկտորի կոչումներով և վաստակը նշանավորող մրցանակներով։
Ֆիլմացանկ
Ընտանեկան բույն (1977), «Մագնեզիտ» հյուրանոցը (կ/մ, 1978), Օտարականը (1980), Պանելային տան մարդիկ (1982), Մակբեթ (հ/ֆ, 1982), Աշնանային ալմանախ (1984), Նզովք (1987), Քաղաքային կյանք («Վերջին նավը» նովելը, կ/մ, 1989), Սատանայական տանգո (1994), Ուղևորություն հարթավայրում (կ/մ, 1995), Վերքմայստերի հարմոնիաները (2000), Նախաբան (կ/մ, 2004), Լոնդոնցի մարդը (2007), Թուրինյան ձին (2010):