Եգիպտոս/Լիբիա/Կատար/Թունիս/Գերմանիա
ԱՊԱՀՈՎ ԵԼՔ
114 րոպե
2026
Սամաանը 23-ամյա քրիստոնյա ղպտի է, անվտանգության աշխատակից Կահիրեի մի բնակելի շենքում։ Նա տառապում է հետտրավմատիկ սթրեսային խանգարումից՝ մանկության տարիներին Լիբիայում քրիստոնյաներին սպանող մոլեռանդ ահաբեկչական խմբի կողմից հոր սպանությանն ականատես լինելուց հետո։ Տասը տարի անց Սամաանը, վախից դրդված, ստիպված է հետախուզվող ահաբեկչին թաքցնել այն շենքի բնակարաններից մեկում, որտեղ աշխատում է։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր՝ Խոլուդ Սաադ
Համապրոդյուսերներ՝ Դինա Ֆարուք, Դորա Բուչուչա, Իբրահին Էլ-Բատուտ
Ռեժիսոր՝ Մոհամեդ Համմադ
Սցենարի հեղինակ՝ Մոհամեդ Համմադ
Օպերատոր՝ Մոհամեդ Էլ Շաքաուի
Նկարիչ՝ Մոհամեդ Համմադ, Նորա Ֆաուզի
Հնչյունային ձևավորող՝ Մոհամեդ Էլ Թաուիլ, Ահմադ Գաբեր
Մոնտաժող՝ Դինա Ֆարուք
Դերերում. Մարաուան Ուալիդ, Նոհա Ահմադ, Հազեմ, Մագդա Մունիր
Արտադրությունը՝ Pareidolia Productions
Մոհամեդ Համմադ
Եգիպտացի կինոռեժիսոր: Կյանքի է կոչել մի շարք կարճամետրաժ ֆիլմեր, ինչպիսիք են «Կենտրոնականը», «Բաց կարմիրը» և «Աբդու Ֆանուսը»: Սեփական սցենարով և արտադրությամբ նկարահանել է «Թառամած կանաչ» դեբյուտային լիամետրաժը, որը ներկայացվել է Լոկառնոյի ՄԿՓ–ում, ինչպես նաև լավագույն ռեժիսորական աշխատանքի համար մրցանակների արժանացել Դուբայի ՄԿՓ–ում և Կահիրեի ազգային ԿՓ֊ում։ Նրա երկրորդ լիամետրաժ աշխատանքը՝ «Ապահով ելքը», ընդգրկվել է Բեռլինի ՄԿՓ֊ում։

Ֆիլմացանկ
Կենտրոնականը (կ/մ, 2010), Բաց կարմիր (կ/մ, 2011), Թառամած կանաչ (2016), Աբդու Ֆանուս (2020), Ապահով ելք (2026):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ

Made on
Tilda