Մելագրոս Մումենթալեր (ծնվ. 1977)
Ծնվել է Արգենտինայում, վաղ հասաակից տեղափոխվել Շվեյցարիա, որտեղ և մեծացել է։ Նկարահանել է չորս կարճամետրաժ ֆիլմ, որոնք ընդգրկվել են ու մրցանակներ շահել բազմաթիվ փառատոներում։ 2011–ին նկարահանել է «Վերադարձ մնալու համար» իր առաջին լիամետրաժ աշխատանքը, որը ստեղծվել է Կաննի ԿՓ–ի Cinéfondation ծրագրի կացատանը։ Ֆիլմն արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում՝ Լոկառնոյի ՄԿՓ–ի «Ոսկե ընձառյուծին» և «Ընձառյուծի»՝ կնոջ լավագույն դերակատարման համար, ինչպես նաև Մար դել Պլատայի ՄԿՓ–ի «Ոսկե Աստոր» մրցանակին։ Մումենթալերի երկրորդ աշխատանքը՝ «Լճի գաղափարը», ներկայացվել է Լոկառնոյի, Պուսանի, Սան Սեբաստիանի և Ռոտերդամի կինոփառտների մրցութային ծրագրում։
Ֆիլմացանկ
Ե՞րբ է գալիս հայրիկը (կ/մ, 2000), Քեյփ Քոդ (կ/մ, 2003), Բակը (կ/մ, 2004), Դեղին շուշան (կ/մ, 2006), Վերադարձ մնալու հմար (2011), Մենուետ (կ/մ, 2012), Լճի գաղափարը (2016), Հոսանքներ (2025):