Հայաստան/Գերմանիա
ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԿԱՐՄԻՐԸ
11 րոպե
2025
Պատրեազմի վետերանն այցելում է «Պատերազմ․ հավերժական կարմիրը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են պատերազմի սարսափները։ Մինչ այցելուները տարբեր կերպ են արձագանքում լուսանկարներին, նրա ուշադրությունը գրավում է մի լուսանկար, որտեղ ինքն էլ է ներկա։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Թամարա Արշակյան, Արամ Խաչատրյան, Գարի Վանիսյան
Ռեժիսոր՝ Նաիրա Սարգսյան
Սցենարի հեղինակ՝ Նաիրա Սարգսյան
Օպերատոր՝ Հայկ Կիրակոսյան
Նկարիչ՝ Արմեն Ղազարյան
Կոմպոզիտոր՝ Դավիթ Դավթյան,
Հնչյունային ձևավորողներ՝ Դավիթ Դավթյան, Սաշա Վալենտ
Մոնտաժող՝ Տիգրան Բաղինյան
Դերերում. Արմեն Քերոբյան, Սարգիս Մանուկյան
Արտադրությունը՝ Aremak, Mayrig
Նաիրա Սարգսյան
Ծնվել է 1985–ին: .2017–ին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խաղարկային ֆիլմերի ռեժիսուրայի բաժինը։ 2007-2010 թթ․ նույն ինստիտուտում իրականացրել է ասպիրանտական հետազոտություն, հրապարակել մի շարք հոդվածներ կինոլեզվի և ֆիլմի կառուցվածքի վերաբերյալ։ 2013–ին թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել «Ձայնը ֆիլմի կառուցվածքում» թեմայով և ստացել արվեստագիտության թեկնածուի աստիճան։ 2014–ից աշխատել է տարբեր կինո– և հեռուստատեսային նախագծերում։ 2010-2013 թթ․ ռեժիսոր է եղել «ՄԻՐ» միջպետական հեռուստաընկերությունում։ Նկարահանել է վավերագրական և վավերագրական-խաղարկային ֆիլմեր, ինչպես նաև հեռուստանախագծեր («Հայկական ներկապնակ. Ռոբերտ Էլիբեկյան», «Հանրապետությունն այսօր», «Ուղեցույց» և այլն)։

Ֆիլմացանկ
Ընդհանուր մաքրություն (կ/մ, 1920), Հավերժական կարմիրը (կ/մ, 1925):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Made on
Tilda