ՀԵԾԱՆՎՈՎ ՏՂԱՆ
Բելգիա / Ֆրանսիա / Իտալիա, 2011, 87 րոպե

Սինոփսիս
Հորից լքված փոքրահասակ տղան մնացել է պատանիների պետական ապաստանում: Բարության պատահական մղումով քաղաքի վարսավիրը համաձայնում է հանգստյան օրերին հոգ տանել նրան:

Մրցանակներ
Մեծ մրցանակ | Կաննի ՄԿՓ, Ֆրանսիա, 2011
Լավագույն սցենար | Եվրոպական կինոմրցանակաբաշխություն, , 2011

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր(ներ)` Ժան - Պիեռ Դարդեն, Լյուկ Դարդեն, Դընի Ֆրեյդ
Ռեժիսորներ՝ Ժան - Պիեռ Դարդեն, Լյուկ Դարդեն
Սցենարի հեղինակ(ներ)` Ժան - Պիեռ Դարդեն, Լյուկ Դարդեն
Օպերատոր` Ալեն Մարկոեն
Հնչյունային ձևավորող` Բենուա դը Կլերկ
Մոնտաժող` Ռաֆայելա Դյուֆոսե
Նկարահանվել են՝ Թոմա Դորե, Սեսիլ դը Ֆրանս, Ժերեմի Ռանյե, Ֆաբրիցիո Ռոնջոնե, Էգոն Դի Մատեո
Արտադրությունը՝ Les Films du Fleuve Archipel 35 Lucky Red France 2 Cinéma Radio Télévision Belge Francophone (RTBF) Belgacom


Ժան - Պիեռ Դարդեն, Լյուկ Դարդեն
Դարդեն եղբայրները բելգիացի ռեժիսորների զույգ են: Համատեղ գրում են իրենց ֆիլմերի սցենարները և հանդես գալով որպես պրոդյուսեր` նկարահանում: Դարդեններն սկսել են խաղարկային և վավերագրական ֆիլմեր նկարահանել 1970-ականներին վերջից, բայց միջազգային ասպարեզում նրանց նկատեցին 1990-ականների կեսին, ՙԽոստում՚ ֆիլմի շնորհիվ: Եղբայրների առաջին խոշոր միջազգային մրցանակը Կաննի ՄԿՓ-ի ՙՈսկե արմավենու ճյուղն՚ էր, որը 1999-ին շնորհվեց ՙՌոզետա՚-ին: Դրանից հետո Դարդենների բոլոր ֆիլմերը ներկայացվել են Կաննի հիմնական մրցութային ծրագրում և արժանացել գլխավոր մրցանակներից մեկին:

Ֆիլմացանկ
Սոխակի դայլայլը (վավ., 1978), Երբ Լեոն Մ.-ի նավն առաջին անգամ Մաաս գետը իջավ (կ/մ, վավ., 1979), Պատերազմի ավարտի համար պատերը պետք է փլվեն (վավ., 1980), Ռ.-ն չի պատասխանում (1981), Թռչող համալսարանի դաս (1982), Ջոնաթանն է նայում. Ժան Լուվեի ստեղծագործությունը (վավ., 1983), Վազում է, վազում է աշխարհը (կ/մ, 1987), Կեղծիք (1987), Ես մտածում եմ քո մասին (1992), Խոստումը (1996), Ժիժին, Մոնիկան… և Բիանկան ( վավ., 1997), Ռոզետա (1999), Որդին (2002), Երեխան (2005), Ամեն մեկն իր կինոն ունի («Խավար» նովելը, 2007), Լոռնայի լռությունը (2008), Հեծանիվով տղան (2011), Երկու օր, մի գիշեր (2014), Անծանոթուհին (2016), Երիտսարդ Ահմեդը (2019), Թորին և Լոկիտան (2022):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ