Ֆրանսիա/Հայաստան
ԱՐՏՈՅԻ ԵՐԿԻՐԸ
104 րոպե
2025
Սելինն առաջին անգամ գալիս է Հայաստան ամուսնու՝ Արտոյի մահը օրինականացնելու։ Նա պարզում է, որ վերջինս ստել է իրեն, թե կռվել է պատերազմում, կորցրել ինքնությունը, թե նախկին ընկերներն իրեն դասալիք են համարում։ Սելինի համար նոր ճանապարհորդություն է սկսվում, երբ նա բախվում է Արտոյի անցյալին՝ 2020 թվականի մարտերի հաշմանդամներ, 90-ականների հաղթական մարտերի վետերաններ, անվերջանալի պատերազմի հետքեր։ Կինը հետապնդում է ուրվականի, բայց ինչպե՞ս թաղել նրան։ Կարո՞ղ են հանգուցյալները փրկվել։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Ստեֆան Ժուրդեն, Կամիլ Ժանտե
Համապրոդյուսեր՝ Թամարա Ստեփանյան
Ռեժիսոր՝ Թամարա Ստեփանյան
Սցենարի հեղինակներ՝ Թամարա Ստեփանյան, Ժան-Քրիստոֆ Ֆեռարի, Ժան Բրեշան, Ժիհանե Շուաիբ, Ռոմի Կոչչա Դի Ֆեռո
Օպերատոր՝ Կլեր Մատոն
Նկարիչ՝ Արթուր Սարյան
Կոմպոզիտոր՝ Մարկ Ռիբո
Հնչյունային ձևավորողներ՝ Օլիվյե Մովզեն, Ժան-Մարկ Շիկ, Բրյունո Ռելան, Նատալի Վիդալ
Մոնտաժող՝ Օլիվիե Ֆեռարի
Դերերում. Կամիլ Կոտեն, Զառ Ամիր, Հովնաթան Ավետիքյան, Շանթ Հովհաննիսյան, Բաբկեն Չոբահյան, Ալեքսանդր Խաչատրյան, Հասմիկ Սուվուրյան, Քրիսթինե Հովակիմյան, Դընի Լավանի մասակցությամբ
Արտադրությունը՝ La Huit, Pan Cinema, Visan
Թամարա Ստեփանյան
Ծնվել է Հայաստանում, կինոռեժիսուրա ուսանել Լիբանանի ամերիկյան համալսարանում, վավերագրական կինոյի ռեժիսուրա՝ Դանիայի ազգային կինոդպրոցում: Ներկայումս ապրում է Ֆրանսիայում և համարվումժամանակակից հայկական կինոյի նոր ձայներից: Նրա առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Անթեղը», լավագույն վավերագրական ֆիլմ է ճանաչվել Պուսանի ՄԿՓ–ում: «Ափին գտնվողները» ճանաչվել է լավագույն վավերագրական ֆիլմ Բոստոնի և Ամիենի ՄԿՓ–երում: «Կանանց գյուղն» ընդգրկվել է ավելի քան 30 փառատոնում և արժանացել ինը միջազգային մրցանակի ու «SCAM-ի աստղ»–ի: «Իմ հայկական ուրվականները» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Բեռլինի ՄԿՓ–ում, իսկ 2025–ին Հայաստանի կողմից պաշտոնապես ներկայացվել «Օսկար»-ի:

Ֆիլմացանկ
Փոքր քարեր (կ/մ, 2010), Փետրվարի 19 (կ/մ, 2011), Անթեղ (վավեր․, 2012), Ափին գտնվողները (վավեր․, 2016), Կանանց գյուղը (վավեր․, 2019), Իմ հայկական ուրվականները (վավեր․, 2025), Արտոյի երկիրը (2025):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ

Made on
Tilda