Կանադա
ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՄԵԽԱՆԻԿԱՆ
97 րոպե
2026
Մի ինքնամփոփ երիտասարդ ճանապարհ է ընկնում ԱՄՆ-ի հարավ ավագ քրոջը տուն՝ Կանադա բերելու նպատակով։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր՝ Մաքսիմ Բեռնար
Ռեժիսոր՝ Յուբեր Կառոն-Գե
Սցենարի հեղինակներ՝ Յուբեր Կառոն-Գ, Սոֆի Բ․ Սիլվեստր
Օպերատոր՝ Էտիեն Ռուասի
Նկարիչ՝ Կատրին Կ․ Պելետիե
Կոմպոզիտոր՝ Քրիստոֆ Լամարշե-Լըդու
Հնչյունային ձևավորողներ՝ Ժան-Սեբաստիան Բոդուեն-Գանյոն, Մարի-Պիեռ Գրանիե, Բեռնար Գարիեպի Ստրոբլ
Մոնտաժող՝ Միրիամ Մագասուբա
Դերերում. Դիլան Ուոլշ, Սոֆի Ֆեկետ
Արտադրությունը՝ Secteur Films
Յուբեր Կառոն-Գե       
Մոնրեալաբնակ արվեստագետ և կինոռեժիսոր։ Վավերագրության, խաղարկային կինոյի ​​և տեսողական արվեստի միջոցով հետազոտում է իշխանությունն ուսոցիալական կառուցվածքները։ Որպես Épopée կոլեկտիվի անդամ (2010-2014) սոցիալական բովանդակությամբ ֆիլմեր է նկարահանել անկայունության մասին։ Նրա աշխատանքները, այդ թվում՝ «Աքսորյալները» (2017) և «Ռեսուրսները» (2021), մրցանակներ են ստացել փառատոներում։ Կառո–Գեի առաջին լիամետրաժ կինոնկարը՝ «Սահմանների մեխանիկան», քննում է մեկուսի և արմատախիլ կերպարների ներքին պայքարը խոր արմատներ գցած բռնության դեմ:
 
Ֆիլմացանկ
Պահի դրությունը (խաղ․-վավեր․, 2011), Աշխարհի դրությունը (խաղ․-վավեր․, 2012), Աքսորյալները (վավեր․, 2017), Ռեսուրսներ (վավեր․, 2021), Սահմանների մեխանիկան (2026):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ

Made on
Tilda