Վրաստան/Գերմանիա/Լյուքսեմբուրգ/Բուլղարիա/Չեխիա/Թուրքիա
ԼՈՒՍԻՆՆ Է ԻՄ ՀԱՅՐԸ
100 րոպե
2025
Վրաստան, 1991–ի աշուն։ 12–ամյա քմահաճ տղան՝ Տոման, տատի հետ ապրում է Թբիլիսիում։ Նա շարունակ խնդիրների մեջ է ընկնում դպրոցում՝ հրաժարվելով խուսափել ընկերների ծաղրից Անանայի հանդեպ ոււնեցած սիրո համար։ Տոմային և նրա տատին այցի է գալիս Նեմոն՝ Տոմայի հայրը։ Տոման Նեմոյի մասին հիշողություններ չունի. Նեմոն հեռացել է, երբ տղան ընդամենը երկու տարեկան էր։ Նա նոր է ազատվել բանտից Վրաստանի անկախության տոնի կապակցությամբ հայտարարված համաներման շնորհիվ։ Նեմոն Տոմային տանում է իր նախնիների լեռնային գյուղը, որտեղից նրանք որսի են մեկնում։ Նեմոն ձգտում է ճանաչել որդուն և կորցրած տարիների տեղը հանել։ Նա ուզում է Տոմային սովորեցնել ամենակարևոր բանը կյանքում՝ ինչպես անկախ լիննլ։ Իսկ Տոման ուզում է իմանալ՝ ինչու էր հայրը բանտում, և Նեմոն քիչ–քիչ պատմում է, թե ինչ է պատահել լեռներում տասը տարի առաջ։ Երբ Նեմոն անտառապահ է եղել, մարդ է սպանել։ Նա սովորեցնում է Տոմային կրակ վառել և օգտագործել որսորդական հրացանը։ Տոման վայրիվերումներով կամաց–կամաց սկսում է կապ զգալ իր մռայլ հոր հետ և հայտնաբերում է, որ սպասածից ավելի է նման հորը։ Այն պահին, երբ Տոման իսկապես պատրաստ է ընդունել հորը, նա պատահաբար կրակում է Նեմոյի վրա. կարծես որսորդական դժբախտ պատահար է լեռներում։ Նեմոն մեռած է, իսկ Տոմայի առջև ողջ մնալու և հորը գյուղ վերադարձնելու խնդիրներն են ծառացած։ Նա հորը քարշ է տալիս ձյունածածկ լեռան լանջն ի վար։ Տոման պետք է պաշտպանվի գայլերից, պայքարի ձնաբքի դեմ և հեռու քշի դևերին, որոնք այցելում են նրան մղձավանջներում։ Ի վերջո նա ապաստան է գտնում թակարդի փոսում, որտեղ և նրանց գտնում են գյուղացիները։ Տոման փրկվում է, և նրան հաջողվում է հոր մարմինը վերադարձնելքաղաքակրթություն։ Արդեն դպրոցում ընկերների և Անանայի վերաբերմունքն ապացուցում է, որ Տոման յուրացրել է հոր դասերը։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Գիորգի Օվաշվիլի, Այքե Գորեչկա, Ֆաբրիցիո Մալտեզե, Ֆիլիպ Տոդորով, Կառլա Ստոյակովա, Մեսութ Ուլոթաշ
Ռեժիսոր՝ Գիորգի Օվաշվիլի
Սցենարի հեղինակներ՝ Ռուլոֆ Յան Միլեբո,Գիորգի Օվաշվիլի
Օպերատոր՝Կրիստոս Խարամանիս
Նկարիչ՝ Ֆլյոր Ուիթլոք
Կոմպոզիտոր՝ Իոսիֆ Բարդանաշվիլի
Հնչյունայինձևավորող՝ Թվո Հեգեր
Մոնտաժող՝ Կիմ Սուն Մին
Դերերում. Գիորգի Գիգաուրի, Գիվի Չուգուաշվիլի, Կիրա Անդրոնիկաշվիլի, Օթար Մելիքիձե, Մարիամ Չագունավա
Արտադրությունը՝ Wagonnet Films, 42Film, Joli Rideau Media, Axman, Waterfront, Seven Pease
Գիորգի Օվաշվիլի       
Վրաց ճանաչված կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։ 1996–ին ավարտել է Վրաստանի կինոյի և թատրոնի պետական ​​համալսարանի կինոյի բաժինը,, իսկ 2006– ին՝ Հոլիվուդի Universal կինոստուդիայի նյույորքյան կինոակադեմիայի ռեժիսուրայի դասընթացը։ Նրա ռեժիսորական դեբյուտը նշանավորվել է երկու կարճամետրաժ ֆիլմով՝ «Սայլակ» (1997) և «Աչքի մակարդակ» (2005)։ Օվաշվիլու առաջին լիամետրաժ աշխատանքի՝ «Մյուս ափը» ֆիլմի պրեմիերան կայացել է 2009–ին Բեռլինի ՄԿՓ–ի «Սերունդ» ծրագրում, և ֆիլմն արժանացել է ավելի քան 50 միջազգային պարգևի, մրցանակի առաջադրվել նաև Եվրոպական կինոմրցանակաբաշխության «Եվրոպական հայտնագործություն» անվանակարգով։ Նրա երկրորդ լիամետրաժ աշխատանքը՝ «Եգիպտացորենի կղզին» (2014), Կառլովի Վարիի ՄԿՓ–ում արժանացել է «Բյուրեղյա գլոբուս» մրցանակին և 2015–ին ընդգրկվել «Օսկար» մրցանակաբաշխության կարճ ցանկում՝ որպես լավագույն արտասհմանյան կինոնկար։ 2017–ին Օվաշվիլին ավարտել է Վրաստանի նոր պատմությունը քննող լիամետրաժ ֆիլմերի եռագրությունը՝ «Խիբուլան», որի պրեմիերան կայացել է Կառլովի Վարիի գլխավոր մրցույթում։ Օվաշվիլու չորրորդ լիամետրաժ աշխատանքը՝ «Գեղեցիկ Էլենը» (2023), առաջին անգամ ներկայացվել է Տրիեստի ԿՓ–ում։ Վերջերս ավարտած նրա «Լուսինն է իմ հայրը» (2025) ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Տալլինի «Մութ գիշերներ» ԿՓ–ի գլխավոր մրցույթում։ 2018–ին Օվաշվիլին Թբիլիսոիում հիմնել է Wagonnet Films կինոընկերությունը։ Վերջինիս ուշադրության կենտրոնում և՛ սկսնակ, և՛ կայացած ռեժիսորների աշխատանքներն են՝ միջազգային համատեղ արտադրության շեշտադրությամբ:

Ֆիլմացանկ
Սայլակ (կ/մ, 1997), Աչքի մակարդակ (կ/մ, 2005), Մյուս ափը (2009), Եգիպտացորենի կղզին (2014), Խիբուլա (2017), Գեղեցիկ Էլենը (2023), Սառնամանիքն ու դպրոցական մանչուկը (կ/ժ, 2024), Լուսինն է իմ հայրը (2025):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ

Made on
Tilda