Հայաստան
ՄԵՆԱԿ ԵՐԿՈՒՍՈՎ
11 րոպե
2025
Տարեց զույգ Շուրան և Օֆելյան գրեթե հիսուն տարի մեկուսացած ապրել են մի փոքրիկ տանը՝ կտրված արտաքին աշխարհից։ Ֆիլմը սկսվում է Օֆելյայի մահից հետո և աստիճանաբարհետ շարժվում ժամանակի միջով, որտեղ հիշողությունը, լռությունը և տարածությունը միաձուլվում են մի հուզական իրականության մեջ։ Ժամանակը ծավալվում է շրջանաձև, իսկ երբեմն կարծես սառած լինի։ Տունն ինքնին դառնում է հիշողության կենդանի արխիվ՝ իր լուռ իրերով, մաշված պատերով և դատարկ սենյակներով բացակայության և գոյության հետքեր կրելով։ Շուրայի ներկա կյանքին ստատիկ պատկերներն ու անցյալի կադրերը միաձուլելու միջոցով ֆիլմն ուսումնասիրում է մենությունը, հիշողությունը և համատեղ գոյության անտեսանելի շարունակությունը։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր՝ Արամայիս Հայրապետյան
Ռեժիսոր՝ Արթուր Սահակյան
Սցենարի հեղինակ՝ Արթուր Սահակյան
Օպերատոր՝ Սիմոն Դավթյան
Կոմպոզիտոր՝ Արման Պարսամյան
Հնչյունային ձևավորող՝ Արման Պարսամյան
Մոնտաժող՝ Նարեկ Խաչատրյան
Նկարահանվել են Շուրան, Օֆելյան:
Արտադրությունը՝ Gravity Production

Մրցանակներ
Լավագույն կարճամետրաժ ֆիլմ, «Անահիտ» մրցանակաբաշխություն, 2026
Արթուր Սահակյան
Ծնվել է 1994-ին Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում։ Ավարտել է Երևանի ​​թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետը՝ մասնագիտանալով կինոռեժիսուրայի մեջ։ Նույն ինստիտուտում ստացել է կինոգիտության մագիստրոսի աստիճան։ 2018-2023 թթ․ եղել է «5-րդ ալիք»-ի գլխավոր տնօրենը։ 2023–ից Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ է և «Բարս Մեդիա»-ի տնօրենը։ Նրա աշխատանքներն արժանացել են մի շարք ազգային մրցանակների, այդ թվում՝ Հայաստանի նախագահի երիտասարդական մրցանակին, «Ոսկե ծիրան» ՄԿՓ–ի «Լավագույն դեբյուտ» մրցանակին և«Անահիտ» մրցանակների։

Ֆիլմացանկ
Քամու հետ (վավեր․, 2018), «Մենակ երկուսով (վավեր․, 2025):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Made on
Tilda