news

Տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահ Սերգեյ Դվորցևոյ

News/arm
Տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահն է վավերագրականի և խաղարկայինի զուգահեռներում ստեղծագործող ամենուշագրավ հեղինակներից մեկը ՝ Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղի նոմինանտ, «Հատուկ հայացք» ծրագրի, ինչպես նաև Կոտբուսի և Կարլովի Վարիի փառատոների գլխավոր մրցանակակիր Սերգեյ Դվորցևոյը։
Վարպետության դասից բացի կցուցադրվի «Այկա» ֆիլմը, որի գլխավոր դերասանուհի Սամալ Եսլյամովան 2018-ին արժանացավ Կաննի 71-րդ կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղին:
Երևանի «Ոսկե ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 9-16-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև «Երևանյան պրեմիերաներ» ծրագրով կցուցադրի ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի, Վենետիկի և այլն) կինոփառատոններից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։

«Ոսկե ծիրան»-ը այս տարի նշում է ստեղծման 20-րդ հոբելյանը։ Բացի այդ, այս տարի նշվում է հայ կինոյի 100-ամյակը, և փառատոնն առանձնահատուկ անդրադարձ կունենա այդ երկու հոբելյաններին։