Երևանի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի GAIFF Pro արտադրության և ֆինանսավորման հարթակի հաղթողների անունները հայտնի են։ Հարթակն այս տարի ևս անցկացվել է փառատոնի շրջանակներում։
Հարթակի աշխատանքները կայացել են IMS Documentary Film-ի և ՀԲԸՄ Հայաստանի հետ համագործակցության արդյունքում՝ վավերագրական ֆիլմերի վրա հատուկ շեշտադրմամբ։
Արդյունաբերության պլատֆորմի շրջանակում ներկայացված էր 15 երկրների կինոգործիչների և պրոդյուսերների 17 նախագիծ, որոնցից 12-ը մշակման փուլում են, իսկ 5-ը գտնվում են ընթացիկ փուլում: Շարքը ներառում էչ նախագծեր Սաուդյան Արաբիայից, Կիպրոսից, Վրաստանից, Իրանից, Լիբանանից և Հայաստանից, ինչպես նաև համատեղ արտադրության գործընկեր երկրներից՝ ներառյալ Ֆրանսիան, Սերբիան, Գերմանիան, Միացյալ Նահանգները և Բելգիան։
Միջազգային ժյուրին մրցանակ է տվել զարգացման փուլում գտնվող Մոջգան Սայադիի «Արյան գին նախագծին։ Նախագծին տրամադրվել է $5,000 մրցանակ։ Հատուկ հիշատակման է արժանացել Լիլիթ Մխիթարյանի «Արարատից տասնչորս ու կես կիլոմետր հեռավորության վրա» ֆիլմը։
Դիանա Կարդումյանի «Լռիր» ֆիլմն արժանացել է ժյուրիի նախաարտադրության և գովազդային փաթեթի մրցանակի։ Մենթորական մրցանակի է արժանացել
Նաիրի Հախվերդիի «Ռելսերի միջև» ֆիլմը։
Short Cuts Nest կարճամետրաժ նախագծերի արտադրության հարթակն անցկացվում էր արդեն երկրորդ անգամ․ այն հարթակ է հայկական կարճամետրաժ ֆիլմերի նախագծերի համար։ Նպատակն է խթանել կարճամետրաժների ստեղծումը Հայաստանում։ Լավագույն կարճամետրաժ ֆիլմի նախագիծ ճանաչվեց Օվսաննա Շեկոյանի «Հանգիստ կապույտ» նախագիծը։ Հատուկ հիշատակման արժանացավ Սոնա Խաչատրյանի «Մասունքը»։