news

Միջազգային լիամետրաժ մրցույթի ժյուրիի նախագահն է Լավ Դիասը

News/arm
Փառատոնի միջազգային լիամետրաժ մրցույթի ժյուրիի նախագահն է ֆիլիպինցի հռչակավոր ռեժիսոր, Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ», Լոկարնոյի կինոփառատոնի «Ոսկե ընձառյուծ», Բեռլինի կինոփառատոնի «Արծաթե արջ» և մի քանի տասնյակ այլ մրցանակների դափնեկիր, կինոյում ժամանակի մեծագույն փորձարար Լավ Դիասը։

Երևանի «Ոսկե ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 9-16-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև «Երևանյան պրեմիերաներ» ծրագրով կցուցադրի ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի, Վենետիկի և այլն) կինոփառատոններից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։

«Ոսկե ծիրան»-ը այս տարի նշում է ստեղծման 20-րդ հոբելյանը։ Բացի այդ, այս տարի նշվում է հայ կինոյի 100-ամյակը, և փառատոնն առանձնահատուկ անդրադարձ կունենա այդ երկու հոբելյաններին։