Երևանի «Ոսկե ծիրան» 20-րդ հոբելյանական միջազգային կինոփառատոնին մասնակցելու համար Երևան են ժամանել Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու» ճյուղի կրկնակի դափնեկիրներ, եվրոպական կինոյի կենդանի լեգենդներ Դարդեն եղբայրները։ Նրանց կինոյում ունեցած մեծագույն ավանդի համար շնորհվեց փառատոնի Փարաջանովյան թալեր մրցանակը։
Փառատոնի շրջանակում փառատոնի պատվավոր հյուրեր Դարդեն եղբայրները անցկացրել են վարպետության դաս, ինչպես նաև այցելել են Կինոյի տուն և իրենց մաղթանքը թողել «Բուխարու սրահ»-ի լեգենդար պատին։
Փառատոնի շրջանակում փառատոնի պատվավոր հյուրեր Դարդեն եղբայրները անցկացրել են վարպետության դաս, ինչպես նաև այցելել են Կինոյի տուն և իրենց մաղթանքը թողել «Բուխարու սրահ»-ի լեգենդար պատին։