news

GAIFF Pro-ն հայտարարում է ընտրված նախագծերի և մասնակիցների ցուցակը

News/arm
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի արտադրական հարթակը՝ GAIFF Pro-ն, կներկայացնի սկսնակ կինոգործիչների նոր նախագծեր Արևմտյան Ասիայի տարածաշրջանից: Ֆինանսավորման և համարտադրոթյան հարթակը կներկայացնի 17 նախագծերից կազմված հատուկ ընտրանի, որոնցից 12-ը զարգացման փուլում են, իսկ 5-ը գտնվում են աշխատանքային փուլում։ Այսպիսով, GAIFF Pro-ն կհամախմբի ավելի քան 20 երկրների կինոգործիչների և պրոդյուսերների: Ընտրված ցանկը ներառում է նախագծեր Իրաքից, Պաղեստինից, Հորդանանից, Վրաստանից, Իրանից և Հայաստանից․ շատերը համատեղ արտադրություններ են։

GAIFF Pro արտադրական հարթակը ստացել է բազմաթիվ դիմումներ Արևմտյան Ասիայից։ Արտադրական հարթակի հատուկ հյուրերից և ժյուրիի անդամներից են Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու դափնեկիր Ռոն Դայենսը (վերջինիս տասնյակից ավելի ֆիլմեր եղել են Կաննի, Բեռլինի, Վենետիկի, Անսիի ծրագրերում), աշխարհում արտհաուս ֆիլմերի վաճառքով զբաղվող ALPHA VIOLET ընկերության համահիմնադիրը և գործադիր տնօրեն Կեյկո Ֆունատոն: Հյուրերի թվում են նաև բրիտանացի պրոդյուսեր Դեյվիդ Պ. Քելլին (նրա ֆիլմերի շարքում են՝ «Ջերեմի Թոմասի փոթորիկները» (2021 թ.), որ կցուցադրվի Ոսկե Ծիրան կինոփառատոնի շրջանակներում, ռեժիսոր Ակի Կաուրիզմակիի «Ես վարձել եմ պայմանագրային մարդասպանի»), ֆրանսիական կինոֆոնդի՝ CNC-ի համագործակցության, համատեղ արտադրության և ֆրանկոֆոնիայի ծրագրի ղեկավար Նոեմի Կանը։

GAIFF Pro-ն նաև ուրախ է ներկայացնել բազմակի մրցանակների արժանացած վավերագրական ֆիմերի ռեժիսոր և B2B Doc-ի տաղանդների ղեկավար Անաստասիա Կիրիլլովային, Սոֆիայի կինոփառատոնի և Art Fest Ltd-ի գործադիր տնօրեն և Sofia Meetings-ի գեղարվեստական ղեկավար Միրա Ստալևային, ինչպես նաև Close-Up Initiative-ի հիմնադիր և տնօրեն Սիգալ Յեհուդան։

GAIFF Pro Industry Platform-ը տեղի կունենա հուլիսի 10-14-ը: Այս տարի արտադրական հարթակը գործում է ՀԲԸՄ-ի հետ համագործակցությամբ և հյուրընկալվում է Creative Armenia-ի հետ համատեղ և աջակցվում Artbox նախագծի կողմից։ Artbox նախագիծը ստեղծարար ինկուբատոր է, որը ստեղծվել է Creative Armenia-ի կողմից և իրականցվում է Հայաստանում Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ՀԲԸՄ Հայաստանի հետ համագործակցությամբ՝ «Կատապուլտ» ստեղծարար ակսելերացիոն ծրագրի շրջանակներում:

«GAIFF Pro-ն առաջին անգամ կներկայացնի նաև Short Cuts Nest-ը՝ հայկական կարճամետրաժ ֆիլմերի նախագծերի շուկան։ Շուկայի նպատակն է մեծացնել կարճամետրաժ ֆիլմերի կարևորությունը միջազգային կինոարտադրության ոլորտում և խթանել երիտասարդ հեղինակների և արվեստագետների առաջխաղացումը: Ընտրված 5 նախագծերի թիմերը կներկայացնեն իրենց աշխատանքները ֆիլմի ոլորտի մասնագետներին և ժյուրիի անդամներին և կպայքարեն Կինոտեքի կողմից տրվող նկարահանման տեխնիկայի ամբողջական փաթեթի մրցանակի համար»,- նշում է GAIFF Pro ծրագրերի ղեկավար Նարե-Լեոնե Տեր-Գաբրիելյանը։

Ավելին, 2-րդ տարին անընդմեջ, GAIFF Pro արտադրական հարթակը կհյուրընկալի կինոքննադատ Լեոնարդո Գոյին, ով կղեկավարի ընտրված կինոքննադատների համար հատուկ մշակված GAIFF Pro Critics Campus-ը: Գոյը, ով սյունակագիր է MUBI Notebook-ում, ղեկավարում է եվրոպական մի քանի այլ հայտնի կինոքննադատության ակադեմիաներ, այդ թվում՝ Berlinale Talent Press-ը: Աշխատարանի ժամանակ ստեղծված լավագույն հոդվածները կհրապարակվեն «Ոսկե ծիրան» օրաթերթում, որը կբաժանվի փառատոնի մասնակիցներին:

GAIFF Pro-ն ներկայացնում է Արևմտյան Ասիայի տարածաշրջանից 17 լիամետրաժ ֆիլմերի նախագծերի ընտրյալների ցուցակը, ինչպես նաև հինգ հայկական կարճամետրաժ նախագծերը և հինգ միջազգային քննադատներին:

GAIFF Pro Project Market նախագծերի շուկան ներկայացնում է՝

AYIN HARA / EVIL EYE / ԱՅԻՆ ՀԱՐԱ / ՉԱՐ ԱՉՔ (Իրաք, Իտալիա)

Յասիր Քարիմ

GROUNDING / ՀՐԱԶԴԱՆ (Հայաստան)

Մերրի Մկրտչյան

HOW MUCH? / ԻՆՉՔԱ՞Ն (Հայաստան)

Հարութ Մակյան

MAMMAD / ՄԱՄՄԱԴ (Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Շվեյցարիա, Իրան)

Սալեհ Քաշեֆի

MY HEART IS LIKE THOSE RUINED HOUSES / ՍԻՐՏՍ ՆՄԱՆ Է ԷՆ ՓԼԱԾ ՏՆԵՐ (Հայաստան)

Օվսաննա Գևորգյան

THE BRIDE OF SUMMER HOUSE / ԱՄԱՌԱՆՈՑԻ ՀԱՐՍՆԱՑՈՒՆ (Իրան, Ֆրանսիա, Կանադա)

Մարջան Խոսրավի

THE ECHO OF THE LEOPARD / ԸՆՁԱՌՅՈՒԾԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ (Իրան)

Մոեյնոդդին Ջալալի

THE FIFTH EYE / ՀԻՆԳԵՐՈՐԴ ԱՉՔԸ (Իրան, Նիդերլանդներ)

Ալի Համրազ

THE HEALING / ԲՈՒԺՈՒՄԸ (Հայաստան)

Նինա Կոտյանց

THE PASSPORT / ԱՆՁՆԱԳԻՐԸ (Պաղեստին, Հորդանան, Սերբիա, Գերմանիա)

Ռական Մայասի

THE WHISPERS OF THE COLORS / ԳՈՒՅՆԵՐԻ ՇՇՈՒԿՆԵՐԸ (Հայաստան)

Դավիթ Սարգսյան

TURBULENCE OF THE WAVES / ԱԼԻՔՆԵՐԻ ԻՐԱՐԱՆՑՈՒՄԸ (Իտալիա, Իրան)

Անահիտ Աբադ

GAIFF Pro WIP Market՝ աշխատանքային փուլում գտնվող նախագծերի շուկան ներկայացնում է՝

EVER SINCE I KNEW MYSELF / ԻՆՔՆԱՃԱՆԱՉՄԱՆ ՊԱՀԻՑ Ի ՎԵՐ (Վրաստան)

Մակա Գոգալաձե

FOTO GALATASARAY / ՖՈՏՈ ԳԱԼԱԹԱՍԱՐԱՅ (Հայաստան)

Անահիտ Ղազարյան

HOMEMADE MULBERRY VODKA / ԹԹԻ ՏՆԱԿԱՆ ՕՂԻ (Հայաստան, Ֆրանսիա, Շվեդիա)

Անժելա Ֆրանգյան

KARTLI / ՔԱՐԹԼԻ (Վրաստան, Ֆրանսիա)

Թամար Կալանդաձե, Ժուլիեն Պեբրել

SWINGING FIELDS / ՕՐՈՐՎՈՒՄ ԵՆ ԱՐՏԵՐԸ ՄԵՐ՝ (Հորդանան, ԱՄՆ, Իռլանդիա, Ֆրանսիա, Հայաստան)

Սարին Հայրապետյան

GAIFF Pro Short Cuts Nest կարճամետրաժ ֆիլմերի անկյունը ներկայացնում է՝

ANNA'S WAY / ԱՆՆԱՅԻ ՈՒՂԻՆ

Վան Սարգսյան

A QUIET BLUE / ԲԱՑ ԿԱՊՈՒՅՏ ԵՐԿԻՆՔ

Օվսաննա Շեկոյան

PAID MOURNERS / ՎԱՐՁՈՒ ՍԳԱՎՈՐՆԵՐԸ

Օվսաննա Գևորգյան

SAMARA TO PARIS / ՍԱՄԱՐԱՅՈՎ ՓԱՐԻԶ

Հարութ Մակյան

THE EGG / ՁՈՒՆ

Վահան Գրիգորյան

GAIFF Pro Critics Campus կինոքննադատների կամպուսը ներկայացնում է՝

ՋՈՇՈՒԱ ԲՈԳԱՏԻՆ (ԱՄՆ)

ՖՈՐՐԵՍՏ ԿԱՐԴԱՄԵՆԻՍ (ԱՄՆ)

ԱՆԻ ՔԻԼԱՁԵ (Վրաստան)

ՆԻՆԻ ՇՎԵԼԻՁԵ (Վրաստան)

ԼԵՎԱՆ ՑԽՈՎՐԵԲԱՁԵ (Վրաստան)