Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի արտադրական հարթակը՝ GAIFF Pro-ն, կներկայացնի սկսնակ կինոգործիչների նոր նախագծեր Արևմտյան Ասիայի տարածաշրջանից: Ֆինանսավորման և համարտադրոթյան հարթակը կներկայացնի 17 նախագծերից կազմված հատուկ ընտրանի, որոնցից 12-ը զարգացման փուլում են, իսկ 5-ը գտնվում են աշխատանքային փուլում։ Այսպիսով, GAIFF Pro-ն կհամախմբի ավելի քան 20 երկրների կինոգործիչների և պրոդյուսերների: Ընտրված ցանկը ներառում է նախագծեր Իրաքից, Պաղեստինից, Հորդանանից, Վրաստանից, Իրանից և Հայաստանից․ շատերը համատեղ արտադրություններ են։
GAIFF Pro արտադրական հարթակը ստացել է բազմաթիվ դիմումներ Արևմտյան Ասիայից։ Արտադրական հարթակի հատուկ հյուրերից և ժյուրիի անդամներից են Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու դափնեկիր Ռոն Դայենսը (վերջինիս տասնյակից ավելի ֆիլմեր եղել են Կաննի, Բեռլինի, Վենետիկի, Անսիի ծրագրերում), աշխարհում արտհաուս ֆիլմերի վաճառքով զբաղվող ALPHA VIOLET ընկերության համահիմնադիրը և գործադիր տնօրեն Կեյկո Ֆունատոն: Հյուրերի թվում են նաև բրիտանացի պրոդյուսեր Դեյվիդ Պ. Քելլին (նրա ֆիլմերի շարքում են՝ «Ջերեմի Թոմասի փոթորիկները» (2021 թ.), որ կցուցադրվի Ոսկե Ծիրան կինոփառատոնի շրջանակներում, ռեժիսոր Ակի Կաուրիզմակիի «Ես վարձել եմ պայմանագրային մարդասպանի»), ֆրանսիական կինոֆոնդի՝ CNC-ի համագործակցության, համատեղ արտադրության և ֆրանկոֆոնիայի ծրագրի ղեկավար Նոեմի Կանը։
GAIFF Pro-ն նաև ուրախ է ներկայացնել բազմակի մրցանակների արժանացած վավերագրական ֆիմերի ռեժիսոր և B2B Doc-ի տաղանդների ղեկավար Անաստասիա Կիրիլլովային, Սոֆիայի կինոփառատոնի և Art Fest Ltd-ի գործադիր տնօրեն և Sofia Meetings-ի գեղարվեստական ղեկավար Միրա Ստալևային, ինչպես նաև Close-Up Initiative-ի հիմնադիր և տնօրեն Սիգալ Յեհուդան։
GAIFF Pro Industry Platform-ը տեղի կունենա հուլիսի 10-14-ը: Այս տարի արտադրական հարթակը գործում է ՀԲԸՄ-ի հետ համագործակցությամբ և հյուրընկալվում է Creative Armenia-ի հետ համատեղ և աջակցվում Artbox նախագծի կողմից։ Artbox նախագիծը ստեղծարար ինկուբատոր է, որը ստեղծվել է Creative Armenia-ի կողմից և իրականցվում է Հայաստանում Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ՀԲԸՄ Հայաստանի հետ համագործակցությամբ՝ «Կատապուլտ» ստեղծարար ակսելերացիոն ծրագրի շրջանակներում:
«GAIFF Pro-ն առաջին անգամ կներկայացնի նաև Short Cuts Nest-ը՝ հայկական կարճամետրաժ ֆիլմերի նախագծերի շուկան։ Շուկայի նպատակն է մեծացնել կարճամետրաժ ֆիլմերի կարևորությունը միջազգային կինոարտադրության ոլորտում և խթանել երիտասարդ հեղինակների և արվեստագետների առաջխաղացումը: Ընտրված 5 նախագծերի թիմերը կներկայացնեն իրենց աշխատանքները ֆիլմի ոլորտի մասնագետներին և ժյուրիի անդամներին և կպայքարեն Կինոտեքի կողմից տրվող նկարահանման տեխնիկայի ամբողջական փաթեթի մրցանակի համար»,- նշում է GAIFF Pro ծրագրերի ղեկավար Նարե-Լեոնե Տեր-Գաբրիելյանը։
Ավելին, 2-րդ տարին անընդմեջ, GAIFF Pro արտադրական հարթակը կհյուրընկալի կինոքննադատ Լեոնարդո Գոյին, ով կղեկավարի ընտրված կինոքննադատների համար հատուկ մշակված GAIFF Pro Critics Campus-ը: Գոյը, ով սյունակագիր է MUBI Notebook-ում, ղեկավարում է եվրոպական մի քանի այլ հայտնի կինոքննադատության ակադեմիաներ, այդ թվում՝ Berlinale Talent Press-ը: Աշխատարանի ժամանակ ստեղծված լավագույն հոդվածները կհրապարակվեն «Ոսկե ծիրան» օրաթերթում, որը կբաժանվի փառատոնի մասնակիցներին:
GAIFF Pro-ն ներկայացնում է Արևմտյան Ասիայի տարածաշրջանից 17 լիամետրաժ ֆիլմերի նախագծերի ընտրյալների ցուցակը, ինչպես նաև հինգ հայկական կարճամետրաժ նախագծերը և հինգ միջազգային քննադատներին:
GAIFF Pro Project Market նախագծերի շուկան ներկայացնում է՝