news

GAIFF PRO-բացումը՝ Կինոյի տանը

News/arm
Կինոյի տան փոքր դահլիճում (Հենրիկ Մալյանի անվան թատրոն) տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի արտադրական հարթակի՝ GAIFF PRO-բացումը:
GAIFF Pro-ն ներկայացնում է սկսնակ կինոգործիչների նոր նախագծեր Արևմտյան Ասիայի տարածաշրջանից:
Ֆինանսավորման և համարտադրոթյան հարթակը ներկայացնում է 17 նախագծերից կազմված հատուկ ընտրանի, որոնցից 12-ը զարգացման փուլում են, իսկ 5-ը՝ աշխատանքային։
GAIFF Pro-ն համախմբում է ավելի քան 20 երկրների կինոգործիչների և պրոդյուսերների:
Ընտրված ցանկը ներառում է նախագծեր Իրաքից, Պաղեստինից, Հորդանանից, Վրաստանից, Իրանից և Հայաստանից․ շատերը համատեղ արտադրություններ են։