Շվեյցարիա
ՏՐԻՍՏԱՆ՝ ԸՆԴՄԻՇՏ
90 րոպե
2026
Փարիզցի բժիշկ Լորան Բոնարդոն արդեն երեսուն տարի այցելում է Տրիստան դա Կունյա՝ աշխարհի ամենահեռավոր մարդաբնակ կղզին, որը Հարավային Ատլանտիկայի կենտրոնում է։ Այստեղ են բնակվում ամենաեզակի կենդանատեսակներից մի քանիսը, և տարեկան ընդամենը 6–8 նավ է հասնում։ Այս հրաբխային կղզին դարձել է Լորանի հոգևոր ապաստանը, կղզու բնակիչները՝ նրա ընտրած ընտանիքը, իսկ ձկնորս Մարտինը՝ լավագույն ընկերը։ 50–ամյա Լորանը հիմա կրկին վերադառնում է իր ուտոպիական կղզին, բայց այս անգամ առանց հետդարձի մտադրության․ նա ցանկանում է դառնալ կղզու 230 մշտական բնակիչներից մեկը։ Կընդունի՞ նրան կղզու խորհուրդը։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր՝ Քրիստոֆ Ներախեր
Ռեժիսոր՝ Թոբիաս Նյոլե
Համառեժիսոր՝ Լորան Բոնարդո
Սցենարի հեղինակներ՝ Թոբիաս Նյոլե, Լորան Բոնարդո
Օպերատոր՝ Թոբիաս Նյոլե
Կոմպոզիտոր՝ Միխայել Զաութեր
Հնչյունային ձևավորողներ՝  Օսկար վան Հոգևեստ, Լինուս Ռիզեր
Մոնտաժող՝ Թոբիաս Նյոլե
Արտադրությունը՝ Hugofilm Features

Մրցանակներ
Լավագույն օպերատորական աշխատանք, վավերագրական ֆիլմերի մրցույթ, Շվերինի ԿՓ, Գերմանիա, 2026
Թոբիաս Նյոլե
Կինոարվեստ է ուսանել Նյու Յորքի տեսողական արվեստների դպրոցում։ Նրա «Ռընե» կարճամետրաժը (2007) Լոկառնոյի ՄԿՓ–ում արժանացել է «Ոսկե ընձառյուծին», իսկ առաջին լիամետրաժ աշխատանքը՝ «Ալոիսը» (2016)՝ FIPRESCI–ի մրցանակին Բեռլինալեում, որտեղ ներկայացվել է «Համայնապատկեր» բաժնում: Նյոլեն շվեյցարացի կինոռեժիսորների 8horses խմբի համահիմնադիրն է: Ապրում և աշխատում է Ցյուրիխում ու Բեռլինում:

Ֆիլմացանկ
Ռընե (կ/մ, 2007), Ալոիս (2016), Հրաշքի նախապատրաստություններ (2023), Տրիստան՝ ընդմիշտ (2026):
Լորան Բոնարդո
Ֆրանսիացի բժիշկ և կինոռեժիսոր, աշխատում է Փարիզում և աշխարհով մեկ: «37°4 S» կարճամետրաժ ֆիլմը, որի համապրոդյուսերն է նա, արժանացել է Կաննի ՄԿՓ–ի Ժյուրիի հատուկ մրցանակին:

Ֆիլմացանկ
Տրիստան՝ ընդմիշտ (2026):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Made on
Tilda