Ժան-Պիեռ և Լյուկ Դարդեններ
Դարդեն եղբայրները բելգիացի ռեժիսորների զույգ են: Համատեղ գրում են իրենց ֆիլմերի սցենարները և հանդես գալով որպես պրոդյուսեր` նկարահանում: Դարդեններն սկսել են խաղարկային և վավերագրական ֆիլմեր նկարահանել 1970-ականներին վերջից, բայց միջազգային ասպարեզում նրանց նկատեցին 1990-ականների կեսին, «Խոստում» ֆիլմի շնորհիվ: Եղբայրների առաջին խոշոր միջազգային մրցանակը Կաննի ՄԿՓ-ի «Ոսկե արմավենու ճյուղն» էր, որը 1999-ին շնորհվեց «Ռոզետա»-ին: Դրանից հետո Դարդենների բոլոր ֆիլմերը ներկայացվել են Կաննի հիմնական մրցույթային ծրագրում և հաճախ արժանացել գլխավոր մրցանակներից մեկին:
Ֆիլմացանկ
Սոխակի դայլայլը (վավ., 1978), Երբ Լեոն Մ.-ի նավն առաջին անգամ Մաաս գետը իջավ (կ/մ, վավ., 1979), Պատերազմի ավարտի համար պատերը պետք է փլվեն (վավ., 1980), Ռ.-ն չի պատասխանում (1981), Թռչող համալսարանի դաս (1982), Ջոնաթանն է նայում. Ժան Լուվեի ստեղծագործությունը (վավ., 1983), Վազում է, վազում է աշխարհը (կ/մ, 1987), Կեղծիք (1987), Ես մտածում եմ քո մասին (1992), Խոստումը (1996), Ժիժին, Մոնիկան… և Բիանկան ( վավ., 1997), Ռոզետա (1999), Որդին (2002), Երեխան (2005), Ամեն մեկն իր կինոն ունի («Խավար» նովելը, 2007), Լոռնայի լռությունը (2008), Հեծանիվով տղան (2011), Երկու օր, մի գիշեր (2014), Անծանոթուհին (2016), Երիտսարդ Ահմեդը (2019), Թորին և Լոկիտան (2022):