Լեհաստան
ՀՐԱԲԽԻ ՍՏՈՐՈՏԻՆ
105 րոպե
2024
Ուկրաինական ընտանիքն արձակուրդի վերջին օրն անց է կացնում Իսպանիայի Տեներիֆե կղզում: Երբ Ռուսաստանը ներխուժում է Ուկրաինա, նրանք փակված են մնում կղզում ու ստիպված են պայքարել մեկուսացման, պարտքի, վախի… և միմյանց դեմ:

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Միկոլայ Լիզուտ, Ագնեշկա Յաստշեմբսկա
Ռեժիսոր՝ Դամիան Կոցուր
Սցենարի հեղինակներ՝ Դամիան Կոցուր, Մարտա Կոնաժևսկա
Օպերատոր՝ Նիկիտա Կուզմենկո
Նկարիչ՝ Ալեքսանդրա Մարկովսկա
Հնչյունային ձևավորող՝ Սերիյ Ավդեև
Մոնտաժող՝ Ալան Զեյեր
Դերերում. Սոֆյա Բերեզովսկա, Ռոման Լուցկի, Անաստասիա Կարպենկո, Ֆեդիր Պուգաչով, Մայք Մենսահ
Արտադրությունը՝ Lizart Film, Hawk Art

Մրցանակներ
Լավագույն ռեժիսոր, լավագույն դերասան, Մարաքեշի ՄԿՓ, 2024, Լավագույն սկսնակ դերասան, Լեհաստանի ԿՓ, 2024
Դամիան Կոցուր
Լեհ ռեժիսոր, սցենարիստ և օպերատոր։ Սովորում է Լոձի կինոդպրոցի սպիրանտուրայում։ Միջազգային մրցանակների արժանացած մի քանի կարճամետրաժ ֆիլմի հեղինակ է։ Նրա խաղարկային առաջնեկը՝ «Աղ ու հաց»–ը, 2022–ին, արժանացել է Վենետիկի ՄԿՓ–ի «Հորիզոններ» մրցույթի Ժյուրիի հատուկ մրցանակին, ինչպես նաև մրցանակներ ստացել Կահիրեի, Անթալիայի, Քոթբուսի և այլևայլ միջազգային կինոփառատոներում։ Կոցուրի վերջին կարճամետրաժը՝ «Ինչպես որ կար» ֆիլմը, 2023-ին եղել է Կաննի «Ոսկե արմավենու ճյուղի» հավակնորդների թվում։

Ֆիլմացանկ
Դաս (կ/մ, 2013), 21 օր (կ/մ, 2014), Ինչ եմ ուզում (կ/մ, 2015), Վերադարձը (կ/մ, 2016), Արևի տակ նոր բան չկա (կ/մ, 2017), 1410 (կ/մ, 2018), Սիրտս (կ/մ, 2019), Առջևում օրն է (կ/մ, 2020), Աղ ու հաց (2022), Ինչպես որ կար (կ/մ, 2023), Հրաբխի ստորոտին (2024):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ