Վերջերս վերագտնվել են 2001–ից Գազայի կյանքի մասին պատմող երեք MiniDV ժապավեններ։ Այս տեսանյութն այժմ վկայում է մի վայրի և ժամանակի մասին, որ այլևս գոյություն չունեն։ 1989–ի բանտային ընկերոջ՝ ժամանակի և պատերազմի մեջ կորած մի մարդու որոնումը հանգեցրել է Գազայի հյուսիսից հարավ ընթացող անսպասելի ճանապարհորդության տեղացի ուղեկցորդ Հասանի հետ, որի ճակատագիրը մնում է անհայտ։ Գազայի փողոցներով ու բնապատկերներով շարժվելու հետ տեսախցիկն արձանագրում է առօրյա կյանքի անցողիկ պահեր՝ իրականության կտորներ, որոնք այժմ անդառնալիորեն փոխվել են։ Ֆիլմն այս մոռացված տեսանյութը վերածում է հիշողության, կորստի և ժամանակի ընթացքի կինոարտացոլման՝ ֆիքսելով անցյալի և այն կյանքերի Գազան, որոնք կարող են այլևս երբեք չգտնվել։
Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝Քամալ Ալջաֆարի, Ֆլավիա Մաձձարինո
Ռեժիսոր՝Քամալ Ալջաֆարի
Սցենարիհեղինակ՝ Քամալ Ալջաֆարի
Օպերատոր՝ Քամալ Ալջաֆարի
Կոմպոզիտոր՝Սայմոն Ֆիշեր Թըրներ, Ատտիլա Ֆարավելլի
Հնչյունային ձևավորող՝Քամալ Ալջաֆարի
Մոնտաժող՝ Քամալ Ալջաֆարի
Արտադրությունը՝ Kamal Aljafari Productions
Մրցանակներ
Frontier մրցույթի Գլխավոր մրցանակ, Վավերագրական կինոյի DMZ ՄՓ, Հարավային Կորեա, 2025, Ulysses Decipro մրցանակ լավագույն վավերագրական ֆիլմի համար, Cinemed, Մոնպելիե, Ֆրանսիա, 2025, Քաղաքապետի մրցանակ, Յամագատայի վավերագրական կինոյի ՄՓ, Ճապոնիա, 2025, Միջազգային մրցույթի Առաջին մրցանակ, Ժողովրդական ԿՓ, Ֆլորենցիա, Իտալիա, 2025, Իտալիայի Amnesty International–ի Մարդու իրավունքների մրցանակ/Մրցանակ լավագույն եվրոմիջերկրածովյան համատեղ արտադրության համար Իտալիայում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչության համագործակցությամբ, MedFilm փառատոն, Ռաբաթ, Մարոկկո, 2025, Երիտասարդական ժյուրիի մրցանակ, Լանսարոտեի ԿՓ, Իսպանիա, 2025, Հատուկ հիշատակում, Verzió ԿՓ, Բուդապեշտ, Հունգարիա, 2025, Մրցանակ լավագույն գեղարվեստական նվաճման համար, Դոհայի ԿՓ, Կատար, 2025, Ժյուրիի հատուկ մրցանակ, Աթենքի ավանգարդային ԿՓ, 2025, Europa Cinemas Label մրցանակ, Լոկառնոյի ՄԿՓ, 2025