Երկրորդ աշխարհամարտի տարիներին ֆրանսիական Դիմադրության շարժման առաջնորդի մասին պատմող էպիկական «Դը Գոլի մարտը» երկմասանոց ֆիլմում Սիմոն Աբգարյանը մարմնավորում է իր կյանքի գլխավոր դերը։ «Բավական չէ միայն համազգեստ հագնելն ու տեքստ արտասանելը. դու պետք է հասկանաս վերքը»։
Մինչ օրս ծագումով հայ, Ֆրանսիայում ծնված և Լիբանանում ապրած դերասան Սիմոն Աբգարյանը հայ հանդիսատեսին թերևս առավել հայտնի էր Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում (2002) նկարիչ Արշիլ Գորկու և Ռոբեր Գեդիգյանի «Հանցագործների բանակը» կինոնկարում (2010) բանաստեղծ և Դիմադրության շարժման մարտիկ Միսաք Մանուշյանի դերերով։ Միջազգային ասպարեզում նրա ամենահնչեղ դերերից էր Ջեյմս Բոնդի հակառակորդի կերպարը «Կազինո Ռոյալ» ֆիլմում (2006)։
Սակայն այսուհետև Աբգարյանի էկրանային ժառանգությունը, ամենայն հավանականությամբ, կասոցացվի Անտոնեն Բոդրիի «Դը Գոլի մարտը» երկմասանոց սագայի գլխավոր դերի հետ, որը վավերագրում է գեներալի և ապագա նախագահի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների փորձառությունը, երբ նա ղեկավարեց և դարձավ նացիստների դեմ ֆրանսիացիների դիմադրության խորհրդանիշ։
«Դը Գոլը ասես Դոն Կիխոտ լինի՝ մեն-մենակ պայքարող, տարբերությունն այն է, որ նա հաջողության է հասնում,– ասում է Աբգարյանը։- Որպես դերասան մարդկային հոգին ներկայացնելը միշտ էլ մեծ պատասխանատվություն է։ Բայց ֆրանսիական կոլեկտիվ հիշողության պանթեոնի այս խորհրդանշական կերպարին մարմնավորելը տասնապատիկ մեծ պատասխանատվություն էր։ Շատ կարևոր էր թե՛ քաղաքական, թե՛ գեղարվեստական առումով»։
Ուսումնասիրությունների փուլում Աբգարյանը հիմնականում հիմնվել է Բոդրիի և նրա կնոջ ու համահեղինակի՝ Բերենիս Վիլայի մանրակրկիտ սցենարի վրա։ «Նրանք երկու տարի հետազոտել և կարդացել են շուրջ 150 գիրք։ Ես շուրջ երեք շաբաթ անդադար, մոլուցքի պես դիտում էի Դը Գոլի արխիվային կադրերը։ Դրանից հետո փակեցի համակարգիչս ու ասացի ինքս ինձ՝ մնացածը կպատկերացնեմ։ Որպես դերասաններ՝ մեր մեծագույն գործիքը երևակայությունն է»։
Աբգարյանն ասում է, որ սոսկ նմանակումը երբեք իր նպատակը չի եղել․ «Կարևոր են ուրվագիծը, հայացքը, մարմնի լեզուն։ Բայց բավական չէ միայն համազգեստ հագնելն ու տեքստ արտասանելը. դու պետք է ինչ-որ բան առաջարկես։ Դու պետք է հասկանաս վերքը։ Իսկ ես հասկանում եմ այն, որովհետև հայ եմ և գիտեմ, թե ինչ է կորուստը, ինչ է նշանակում դիմադրել և աքսորված լինել»։
Յոսթ Բրուրեն-Հայտենխա
Լուսանկարը՝ Yants Images
Հանդիպում Սիմոն Աբգարյանի հետ․ 15․07՝ 15:00, ՀԲԸՄ
«Դը Գոլի մարտը․ դիմադրություն»․ 16․07՝ 19:00, Մոսկվա կ/թ, Կարմիր դահլիճ
«Դը Գոլի մարտը․ ազատություն»․ 18․07՝ 18:30, Կինոյի տուն, Մեծ դահլիճ