Հաբիբի Հուսեյն (Ալեքս Բաքրի, Պաղեստին/Գերմանիա/Սաուդյան Արաբիա/Շվեդիա, 2025), Տարածաշրջանային մրցույթ, 12․07 19։30, 13․07 12։30 Կինոյի տուն Հ․Մալյան դահլիճ
Երեք տասնամյակ չգործելուց հետո` 2010 թվականին, Արևմտյան ափին գտնվող «Ջենին» կինոթատրոնը վերաբացվում է գերմանացի կինոգործիչ Մարկուս Ֆետերի և պաղեստինցի ու միջազգային կամավորների խմբի նախաձեռնությամբ։
Առաջին հայացքից Ալեքս Բաքրիի «Հաբիբի Հուսեյն» ֆիլմը վավերագրում է մի նախագիծ, որը փառաբանում է կինոյի կախարդանքը։ Մենք հետևում ենք գլխավոր հերոսին՝ ավելի քան 40 տարվա փորձ ունեցող կինոմեխանիկ Հուսեյն Դարբիին, որը ճանապարհորդում է ամբողջ երկրով՝ հավաքելով պրոյեկտորը նորոգելու համար անհրաժեշտ դետալները։ Դրան զուգահեռ բացահայտվում է Բաքրիի քննադատությունն առ մշակութային իմպերիալիզմն ու շահագործումը, որոնք նաև այս ա վերանորոգումներում են առկա։
Բաքրին Ֆետերի՝ ««Ջենին» կինոթատրոն․ Երազանքի պատմություն» (2011) ոգեշնչող վավերագրական ֆիլմի օպերատորն էր։ «Հաբիբի Հուսեյն»-ում Բաքրին ցույց է տալիս, թե ինչպես կարող են իշխանությունն ու հակադիր նարատիվները վարակել թվացյալ անվնաս խաղաղարար մի նախագիծ։
«Ջենին» կինոթատրոնի նախագծի սկզբում նախապատվությունը տրվում էր տեղական նյութերի օգտագործմանը՝ այն պնդմամբ, թե Եվրոպայից կներկրվեն միայն տեխնիկական սարքավորումները։ Այնուամենայնիվ, մենք բազմիցս տեսնում ենք, որ Ֆետերը նկարահանող խմբին ու մամուլին ասում է, թե եվրոպացիներն ավելի զարգացած են, իսկ պաղեստինցիները միշտ միայն ստացողի դերում են։ Սակայն ֆիլմն այս մեծամիտ արտահայտություններին հակադրում է տեսարաններ, որոնք ընդգծում են պաղեստինցիների ջանասիրությունը՝ այդպիսով խորամանկաբար կշտամբելով Ֆետերին։ Կառուցելով ֆիլմն այնպես, որ բացահայտումը տեղի ունենա այն բանից հետո, երբ հանդիսատեսն արդեն համակրում է Հուսեյնին, Բաքրին դիտողի ուշադրությունը հրավիրում է ուժային բացահայտ անհավասարությունների վրա։
Շահագործումն ամենից ակնառու է հենց Հուսեյնի պարագայում, որի ջանքերի դիմաց տրվում է ընդամենը հեղհեղուկ մի խոստում հետագայում աշխատանքի ընդունվելիս առաջնահերթություն ստանալու մասին։ Ինչպես նկատում է ինքը՝ տղամարդը, քաղաքը «միայն օտարների համար է լավ», իսկ տեղացիներն «այստեղ իրենց հացը չեն գտնում»։
Յասմին Չեն