ԲԱՐՁՐԱՇԽԱՐՀԻԿ ԿՅԱՆՔ
ԲԱՐՁՐԱՇԽԱՐՀԻԿ ԿՅԱՆՔ

ԲԱՐՁՐԱՇԽԱՐՀԻԿ ԿՅԱՆՔ

Ռեժիսոր՝ Կլեր Դընի

Արտադրությունը՝ 2018

Տևողությունը՝ 110րոպե.

Երկիրը՝ Գերմանիա/Ֆրանսիա/ԱՄՆ/Լեհաստան/Մեծ Բրիտանի

ՍԻՆՈՓՍԻՍ

Հեռավոր տիեզերք. Մոնթին ու նրա դուստրը՝ Ուիլոուն,  ապրում են տիեզերանավում՝ լիակատար մեկուսացման մեջ: Մոնթիի խիստ ինքնակարգապահությունը վահան է ցանկասիրության դեմ. նա կամքին հակառակ է որդեգրել աղջկան: Մոնթիի սերմն օգտագործվել է աղջկան ծնած երիտասարդ կնոջը բեղմնավորելու համար: Մոնթին և Ուիլոուն մահապարտ բռնավորների խմբի անդամներ են՝ առաջադրանք ստացած փորձաճագարներ: Հիմա  միայն Մոնթին ու Ուիլոուն են մնացել: Դստեր հետ Մոնթին  ճաշակում  է ամենազոր սիրո  ծնունդը: Հայր ու  աղջիկ միասին մոտենում են նպատակակետին՝ սև խոռոչի, որտեղ ժամանակն ու տարածությունն այլևս գոյություն չունեն:   

ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԸ

Կլեր Դընի
Կլեր Դընի

Ռեժիսոր՝

Պրոդյուսեր

Էնդրյու Լորեն, Դ. Ջ. Գուգենհայմ

Սցենարի հեղինակ

Կլեր Դընի, Ժան-Պոլ Ֆարգո

Օպերատոր

Յորիկ Լը Սո

Նկարիչ

Բերտրամ Շտրաուս, Ֆրանսուա-Ռընո Լաբարթ

Երաժշտությունը`

Սթյուարթ Ա. Սթեյփլզ

Հնչյունային ձևավորող

Սթյուարթ Ա. Սթեյփլզ

Մոնտաժող

Գի Լըկորն

Նկարահանվել են՝

Ռոբերտ Փաթինսոն, Ժյուլիետ Բինոշ, Անդրե Բենժամեն:

Արտադրությունը՝

Pandora Film Produktion Alcatraz Films The Apocalypse Film Company Madants

Կլեր Դընի

Ֆրանսիացի ռեժիսոր և սցենարիստ: Ծնվել է Փարիզում, մինչև 12 տարեկանն ապրել մի շարք աֆրիկյան երկրներում: Վերադառնալով Ֆրանսիա՝ սովորել է IDHEC բարձրագույն կինոդպրոցում, որտեղ հանդիպել է օպերատոր Անյես Գոդարին, նրա հետ հետագայում նկարահանել իր ֆիլմերի մեծ մասը: Կինոյում առաջին մասնագիտական քայլերն արել է որպես ասիստենտ՝ աշխատելով Ռոբեր Էնրիկոյի, Վիմ Վենդերսի, Կոստա-Գավրասի, Ժակ Ռիվետի նման անվանի ռեժիսորների հետ: Հետագայում աշխատեց է նաև Ջիմ Ջարմուշ հետ «Օրենքից դուրս» ֆիլմում: 1987-ին սեփական սցենարով նկարահանել է իր անդրանիկ ֆիլմը՝ «Շոկոլադը», որը գրեթե ինքնակենսագրական պատում է 50-ականներին՝ անկախության շրջանի գաղութային Աֆրիկայում տիրող ռասայական լարվածության մասին: Ֆիլմը, որի պրեմիերան կայացել է 1988-ին Կաննի ՄԿՓ-ի մրցութային ծրագրում, առաջադրվել է «Սեզար» մրցանակի և արժանացել ամերիկացի կինոքննադատների բարձր գնահատականին: 1996-ին Դընիին իր «Նենետը և Բոնին» ֆիլմի համար շնորհվել է Լոկառնոյի ՄԿՓ-ի «Ոսկե ընձառյուծը»: Այս ֆիլմին հետևել են «Լավ աշխատանք», «Օր չկա, որ անախորժություն չլինի», «Ուրբաթ երեկո», «35 բաժակ ռոմ», «Սպիտակ նյութ» և «Սրիկաները» գործերը. վերջինս 2013-ին ներկայացվել է Կաննի ՄԿՓ-ի «Հատուկ հայացք» ծրագրում: 2017-ին Դընին վերադարձել է Կանն՝ «Թող արևը ներս գա» ֆիլմով, որտեղ ընդգրկված էին Ժյուլիետ Բինոշը և Ժերար Դըպարդյոն: Կլեր Դընին իր ֆիլմերի մեծ մասի սցենարները գրել է Ժան-Պոլ Ֆարգոյի հետ:


Ֆիլմացանկ

Շոկոլադ (1988), Թքած մահվան վրա (1990), Քունս չի տանում (1993), ԱՄՆ, գնա տուն (1994, հ/ֆ), Նենետը և Բոնին (1996), Լավ աշխատանք (1999), Օր չկա, որ անախորժություն չլինի (2001), Ուրբաթ երեկո (2002), Անկոչ հյուրը (2005), 35 բաժակ ռոմ (2008), Սպիտակ նյութ (2010), Սրիկաները (2013), Թող արևը ներս գա (2017), Բարձրաշխարհիկ կյանք (2018):

ՖԻԼՄԵՐ 2019