ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԳԵՐԻՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԳԵՐԻՆ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԳԵՐԻՆ

Ռեժիսոր՝ Ռատի Ցիտելաձե

Արտադրությունը՝ 2018

Տևողությունը՝ 16րոպե.

Երկիրը՝ Վրաստան

ՍԻՆՈՓՍԻՍ

Ֆիլմն ինտիմ ուղևորություն է, որը բացահայտում է երիտասարդ տրանսգենդեր կնոջ աշխարհն ու մտքերը. նա ազատության սեփական ձգտման և ծնողների ավանդական ակնկալիքների ծուղակն է ընկել: 

ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԸ

Ռատի Ցիտելաձե
Ռատի Ցիտելաձե

Ռեժիսոր՝

Պրոդյուսեր

Նինո Վարսիմաշվիլի, Ռատի Ցիտելաձե

Սցենարի հեղինակ

Rati Tsiteladze

Օպերատոր

Ռատի Ցիտելաձե

Հնչյունային ձևավորող

Ռատի Ցիտելաձե

Մոնտաժող

Ռատի Ցիտելաձե

Նկարահանվել են՝

Ադելինան:

Արտադրությունը՝

Artway Film

Ռատի Ցիտելաձե

Ծնվել է Վրաստանում, դերասանական արվեստ և ռեժիսուրա ուսանել Լոս Անջելեսի Hybrid Conservatory-ում: Կատարելագործվել է Լոկառնոյի ակադեմիայում, Թորոնթոյի ՄԿՓ-ի ռեժիսուրայի սեմինարում, Հոլիվուդի արտասհմանցի լրագրողների ընկերակցության և Film Independent-ի, ինչպես նաև «Բեռլինալեի տաղանդներ» ծրագրերում: 21 տարեկանում եղել է մարտարվեստների աշխարհի չեմպիոն, բայց 2014-ին թողնելով մարզական կարիերան՝ հիմնել է ArtWay Film Production կինոընկերությունը: Նրա գործերն արժանացել են 50-ից ավելի մրցանակի և ցուցադրվել ավելի քան 300 փառատոնում (Հոնկոնգ, Մելբուռն, Լիդս, Գուանախուատո, Ատլանտա, Լոկառնո): Ցիտելաձեի վերջին աշխատանքը՝ «Հասարակության գերին», առաջին վրացական կարճամետրաժն է, որն առաջադրվել է Եվրոպական կինոակադեմիայի մրցանակին: «Դատարկ տունը» խաղարկային նախագծի համար նա ստացել է «Եվրիմաժ»-ի մրցանակը Թորոնթոյի ՄԿՓ-ում, իսկ Լոկառնոյի ՄԿՓ-ում արժանացել Հատուկ հիշատակման:


Ֆիլմացանկ

Մութ կողմը (2011, կ/մ), Ամեն ինչ կախված է քեզնի՛ց (2013, կ/մ), Հերոսը (2013, կ/մ), Մանրուքներ (2014, կ/մ), Իրականության մեջ մոլորված (2015, կ/մ), Մայրը (2016, կ/մ), Հասարակության գերին (2018, կ/մ):

ՖԻԼՄԵՐ 2019