ՄԱԿԱԲՈՒՅԾ
ՄԱԿԱԲՈՒՅԾ

ՄԱԿԱԲՈՒՅԾ

Ռեժիսոր՝ Չուն-հո Պոն

Արտադրությունը՝ 2019

Տևողությունը՝ 132րոպե.

Երկիրը՝ Հարավային Կորեա

ՍԻՆՈՓՍԻՍ

Քի-թեքի ընտանիքի անդամները՝ բոլորն էլ գործազուրկ, առանձնակի հետաքրքրություն են  տածում  Փարքս ընտանիքի հանդեպ նրանց ապրուստի միջոցների պատճառով, մինչև  որ առնչակից են դառնում անակնկալ միջադեպի:

ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԸ

Չուն-հո Պոն
Չուն-հո Պոն

Ռեժիսոր՝

Պրոդյուսեր

Չուն-հո Պոն, Յան Քուոն Մուն

Սցենարի հեղինակ

Ուոն-հան Չին, Չուն-հո Պոն

Օպերատոր

Քյուն-պյո Հոն

Նկարիչ

Հա-չուն Լի

Երաժշտությունը`

Չեյլ Չուն

Հնչյունային ձևավորող

Թե-յոուն Չհոյ

Մոնտաժող

Չինմո Յան

Նկարահանվել են՝

Քան-հո Սոն, Սուն-քյուն Լի, Յո-չոն Չո:

Չուն-հո Պոն

Հարավկորեացի ռեժիսոր և սցենարիստ: Նրա ֆիլմերի թվում են «Հրեշը» («Տերը», 2006) և գիտաֆանտաստիկ արկածային «Ձյան միջով»-ը (2013), որոնք երկուսն էլ Հարավային Կորեայի բոլոր ժամանակների ամենաշահութաբեր ֆիլմերից են: Չուն-հո Պոնը Կաննի ՄԿՓ-ի մրցույթում երկու ֆիլմ է ներկայացրել. «Օկչա»-ի պրեմիերան կայացել է 2017-ի մրցույթում, իսկ «Պորտաաբույծը» 2019-ին «Ոսկե արմավենու ճյուղի» է արժանացել: Ռեժիսորն այդ պարգևը վաստակած առաջին հարավկորեացին է: 2017-ին Metacritic կայքը 21-րդ դարի լավագույն 25 ռեժիսորների իր ցանկում նրան հատկացրել է 13-րդ տեղը: Չուն-հո Պոնի ֆիլմերն աչքի են ընկնում անհարմարավետ սյուժետային նյութով, սև հումորով և տրամադրության անսպասելի փոփոխություններով:


Ֆիլմացանկ

Սպիտակամորթը (1994, կ/մ), Հուշերն իմ շրջանակում (1994, կ/մ), Անկապություն (1994, կ/մ), Հաչող շունը կծան չի լինում (2000), Սպանության հուշեր (2003), Քսանհատականություն («Խորտակում և վերելք» նովելը, 2003), Երեք ռեժիսորի թվային կարճ ֆիլմեր («Գրիպ» նովելը, 2004), Հրեշը (2006), Տո՜կիո («Ցնցելով Տոկիոն» նովելը, 2008), Մայրը (2009), 3.11. տան զգացում («Իքի» նովելը, 2011), Ձյան միջով (2013), Օկչա (2017), Մակաբույծ (2019):

ՖԻԼՄԵՐ 2019