Հայաստան
ՎԻԺՎԱԾԸ
15 րոպե
2026
«Տանգո պարելու համար երկուսն են պետք»։
Մինչև այն պահը, երբ տեղ է մնում միայն մեկի համար։
Երկու հոգի հայտնվել են սիրո և փոխադարձ կործանման սահմանագծին։
Մեկ սենյակում, որտեղ յուրաքանչյուր գրկախառնություն միաժամանակ և՛ փրկություն է, և՛ մահապատիժ, նրանցից մեկը պետք է «վիժվի», որպեսզի մյուսը կարողանա գոյատևել։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Վրեժ Քասունի, Տաթևիկ Մանուկյան, Տիգրան Դանիելյան
Ռեժիսոր՝ Վրեժ Քասունի
Սցենարի հեղինակ՝ Վրեժ Քասունի
Օպերատոր՝ Թամմամ Համզա
Նկարիչ՝ Վրեժ Քասունի
Կոմպոզիտոր՝ Արտյոմ Մանուկյան
Հնչյունային ձևավորողներ՝ Լևոն Նավասարդյան, Տիգրան Կուզիկյան
Լուսավորող՝ Վահագն Համբարձումյան 
Մոնտաժող՝ Տիգրան Բաղինյան
Դերերում. Ալի Սուլեյման, Կադրի Քոուսար
Արտադրությունը՝ ReAct Production    
Վրեժ Քասունի
Հայ կինոռեժիսոր, անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր, դերասան, նկարիչ, ծաղրանկարիչ և թվային արվեստագետ։ Ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում, ապրում և ստեղծագործում է Հայաստանում։
2001 թվականին հիմնադրել է «reACT Production» անիմացիոն և կինոարտադրական ստուդիան, որտեղ զբաղեցնում է ստեղծագործական ղեկավարի պաշտոնը։ 2008 թվականին հիմնել է «ReAnimania» Երևանի անիմացիոն ֆիլմերի և կոմիքս արվեստի միջազգային փառատոնը, որն այսօր տարածաշրջանի ամենահեղինակավոր անիմացիոն փառատոներից է։
Կերպարվեստ է ուսանել Հալեպում, ապա ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը՝ որպես նկարիչ։ Անիմացիոն ռեժիսուրա է ուսումնասիրել Մեծ Բրիտանիայի Արևմտյան Անգլիայի համալսարանում (Բրիստոլ)։
Որպես դերասան՝ մարմնավորել է Շահինի կերպարը Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմում։ 2016–2020 թվականներին եղել է Հայաստանի ներկայացուցիչը «Եվրիմաժ» հիմնադրամում, իսկ 2026 թվականի հունիսին վերընտրվել է նույն պաշտոնում։
2016–2023 թվականներին եղել է նաև Հայաստանի դեսպանը «Եվրոպական անիմացիոն մրցանակաբաշխություն»-ում։ Մասնագիտական վերապատրաստում է անցել «EAVE»-ում, «MFCB»-ում և Նյու Յորքի «Titmouse Animation Studios»-ում։

Ֆիլմացանկ
Մեծ (անիմ., 2004), Գուցե սեր, գուցե ոչ (2008), Բրազիլիայի վայրի թռչուն (անիմ., 2009), Ավրորա (անիմ., 2014), Այբուբենի հերոսներ (անիմ., 2026), Վիժվածը (2014-2026)

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Made on
Tilda