Ֆրանսիա
ԱՊՐԻԼԸ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ
77 րոպե
2023

5-ամյա անգլուհի Ապրիլը բնավ ուրախ չէ Ֆրանսիա տեղափոխվելու կապակցությամբ։ Փարիզից ընտանիքն ուղևորվում է փոքրիկ միջնադարյան գյուղակ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում, որտեղ ժամանակին աղջկա պապն է ապրել։ Նրան հավատացնում են, որ պապն ընդամենը քնած է գերեզմանատանը և կվերադառնա Ապրիլին տեսնելու։ Պապի վերադարձին սպասելով` աղջիկը ծանոթանում է նրա հին ընկերների հետ։ Նրանց հետ Ապրիլը նորովի է բացահայտում աշխարհն իր շուրջը և իր մեջ, և ինքն էլ ընդմիշտ փոխում շրջապատի մեծահասակների կյանքը:

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր՝ Դավիդ Բոարետո
Ռեժիսոր՝ Դավիդ Բոարետո
Սցենարի հեղինակ՝ Դավիդ Բոարետո
Օպերատոր՝ Դավիդ Բոարետո
Կոմպոզիտորներ՝ Սաշա Լունի, Աբելիա Նորդման
Հնչյունային ձևավորողներ՝ Դավիդ Բոարետո, Էդուար Մորեն, Վիրժիլ վան Գինեկեն, Նոե Կուսսո
Մոնտաժող՝ Դավիդ Բոարետո
Նկարահանվել է Ապրիլ Բոարետոն:
Արտադրությունը՝ Radical Films

Մրցանակներ
Միջազգային մրցույթի լավագույն ֆիլմ, լավագույն օպերատոր, DocUtah ՄԿՓ, ԱՄՆ, 2024

Դավիդ Բոարետո       
Ֆրանսախոս շվեյցարացի Դավիդ Բոարետոն մինչև ներդրումային բանկում աշխատելն ուսում է ստացել Փարիզի իրավաբանության համալսարանում և ESSEC բիզնես դպրոցում։ Մի քանի տարի անց լքել է այս ոլորտը` հետևելով իր սիրուն կինոյի հանդեպ: Աշխատել է մի քանի մասնագիտացմամբ՝ գլխավորապես նախագծի մշակմամբ, գործարար կապերով և արտադրությամբ այնպիսի ընկերություններում ինչպիսիք են Vertigo Films-ը, Ruby Films-ը և Revolution Films-ը։ Արտադրության տնօրեն է եղել Մադս Միքելսենի և Էվա Գրինի մասնակցությամբ ստեղծված «Փրկություն» ֆիլմում, ինչպես նաև գործադիր պրոդյուսեր Sky Italia-ի համար նկարահանված «Ամերիկայի Պառակտված Նահանգներ» վավերագրական ֆիլմում, որը պատմում է 2016-ին Դոնալդ Թրամփ-Հիլարի Քլինթոն նահագահական պայքարի մասին։ 2020-ին Բոարետոն Փարիզում հիմնել է Radical Films-ը, և «Ապրիլը Ֆրանսիայում» ֆիլմը դարձել է նրա անդրանիկ ռեժիսորական աշխատանքը։

Ֆիլմացանկ
Ապրիլը Ֆրանսիայում (2023):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ