Ֆրանսիա
ՊԱՏՇԳԱՄԲԻ ԿԱՆԱՅՔ
104 ՐՈՊԵ
2024

Մինչ Մարսելի թաղամասերից մեկում եռում է շոգից, երեք սենյակակիցներ իրենց պատշգամբից զվարճանալով հետևում են հարևանների կյանքին։ Իսկ խմիչքով տարվելն ուշ գիշերով վերածվում է արյունոտ պատմության։ 

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր՝ Պիեռ Գյույար
Ռեժիսոր՝ Նոեմի Մեռլան
Սցենարի հեղինակներ՝ Նոեմի Մեռլան, Սելին Սիամայի համագործակցությամբ
Օպերատոր՝ Եվգենյա Ալեքսանդրովա
Կոմպոզիտոր՝ Յուել Լամոր
Հնչյունային ձևավորող՝ Արմանս Դյուրի
Մոնտաժող՝ Ժուլիեն Լաշրե
Դերերում. Սուհեյլա Յակուբ, Սանդա Կոդրյանու,Նոեմի Մեռլան
Արտադրությունը՝ Nord-Ouest Films

Նոեմի Մեռլան  
Ֆրանսիացի դերասանուհի և ռեժիսոր։ Որպես դերասանուհի աշխատել է հեղինակավոր շատ ռեժիսորների հետ, ինչպիսիք են Սելին Սիաման («Այրվող աղջկա դիմանկարը», 2019), Ժակ Օդիարը («Փարիզ, 13-րդ թաղամաս», 2021), Թոդ Ֆիլդը («Տար», 2022) և վերջերս Օդրե Դիուանը  («Էմանյուել», 2024)։ 2023-ին «Սեզար» մրցանակի է արժանացել Լուի Գարելի «Անմեղները» ֆիլմի իր դերակատարման համար։ Մի քանի կարճամետրաժ նկարահանելուց հետո 2020-ին Նոեմի Մեռլանը նկարահանել է իր առաջին լիամետրաժ աշխատանքը՝ «Mi iubita, իմ սեր»-ը։ Երկրորդ լիամետրաժ ֆիլմը՝ «Պատշգամբի կանայք», որտեղ նրա հետ նկարահանվել են Սուհեյլա Յակուբը և Սանդա Կոդրյանուն, առաջին անգամ ցուցադրվել է 2024-ի Կաննի ԿՓ-ի պաշտոնական ծրագրում։ 

Ֆիլմացանկ
Ես եղնիկ եմ (կ/մ, 2017), Շակիրա (կ/մ, 2019), Mi iubita, իմ սեր (2020), Պատշգամբի կանայք (2024):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ