Գյուղատնտեսության հարգված պրոֆեսոր Գրիգոր Ջանոյանը մահանում է տարօրինակ դժբախտ պատահարից։ Ավանդական հայկական հոգեհանգստին նախապատրաստվելիս նրա ընտանիքը թյուրիմացաբար ստանում է սխալ դի։ Շուտով պարզվում է, որ հանգուցյալը հայտնի քրեական հեղինակություն է, և այդ սխալից ծնվում է զավեշտալի, դրամատիկ ու անկանխատեսելի դեպքերի շղթա, մինչ Գրիգորի որդին ու նրա ընկերները փորձում են գտնել իսկական դին։ Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմը միավորում է երգիծանքը, կատակերգությունն ու ընտանեկան դրաման։
Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր՝ Կարո Կիրակոսյան
Գործադիր պրոդյուսեր՝ Վիք Գրիգորյան
Ռեժիսոր՝ Գոռ Կիրակոսյան
Սցենարի հեղինակներ՝ Գոռ Կիրակոսյան, Նեկտար Մարտիրոսյան, ըստ Նառա Վարդանյանի պատմվածքի
Օպերատոր՝ Արման Օրդյան
Նկարիչ՝ Հակոբ Մուսայելյան
Կոմպոզիտորներ՝ Արամ Ավագյան, Նարեկ Ղափլանյան
Հնչյունային ձևավորող՝ Կարեն Ծատուրյան
Մոնտաժող՝ Գոռ Կիրակոսյան
Դերերում. Հրանտ Թոխատյան, Նարեկ Ղափլանյան, Խորեն Լևոնյան, Դավիթ Թովմասյան, Մայրանուշ Գրիգորյան, Մարի Մսրյան, Վահագն Սիմոնյան, Արաքսյա Մելիքյան
Արտադրությունը՝ K Films
Մրցանակներ
Լավագույն արտասահմանյան ֆիլմ, Բևերլի Հիլզի ԿՓ, ԱՄՆ, 2007, Լավագույն լիամետրաժ ֆիլմ, deadCENTER ԿՓ, Օքլահոմա Սիթի, ԱՄՆ, 2007, Լավագույն լիամետրաժ ֆիլմ, ReelHeART ՄԿՓ, Թորոնթո, Կանադա, 2007, Լավագույն սցենար, Հոնոլուլուի ԿՓ, 2007, Լավագույն սցենար, «Արփա» ՄԿՓ,Հոլիվուդ, ԱՄՆ, 2007