Իսպանիա
ԴԱՌԸ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
111 րոպե
2026
Սուրբծննդյան տոնական օրեերին հաջողակ գովազդային ռեժիսոր Էլսան կորցնում է մորը։ Չկարողանալով հաշտվել կորստի հետ՝ նա խորասուզվում է աշխատանքի մեջ, մինչև որ անձնական ճգնաժամը ստիպում է կանգ առնել։ Ընկերուհու՝ Պատրիսիայի հետ Էլսան մեկնում է Լանսարոտե՝ հեռավորությանն ու հոգեկան ապաքինմանը հետամուտ։ Էլսայի պատմությանը զուգահեռ զարգանում է կինոռեժիսոր և սցենարիստ Ռաուլի պատմությունը․ նրա ստեղծագործական ուղին աստիճանաբար երևան է բերում կյանքի և հորինվածքի կապը։ Միահյուսված պատմությունների միջոցով ֆիլմը քննում է վիշտը, հիշողությունը, արվեստի ստեղծման ընթացքը, ընկերությունը և անձնական փորձառությունը արվեստի վերածելու հուզական գինը։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր՝ Ագուստին Ալմոդովար
Ռեժիսոր՝ Պեդրո Ալմոդովար
Սցենարի հեղինակ՝ Պեդրո Ալմոդովար
Օպերատոր՝ Պաու Էստևե Բիրբա
Նկարիչ՝ Անտսոն Գոմես
Կոմպոզիտոր՝ Ալբերտո Իգլեսիաս
Հնչյունային ձևավորողներ՝ Սերխիո Բուրման, Լայա Պիկոն, Վալերիա Արչերի 
Մոնտաժող՝ Տերեսա Ֆոնտ
Դերերում. Բարբարա Լենի, Լեոնարդո Զբարալյա, Այտանա Սանչես-Խիխոն, Վիկտորյա Լուենգո, Պատրիկ Կրիադո, Միլենա Սմիտ
Արտադրությունը՝ El Deseo, Film Factory Entertainment, ICO, ICAA, Moviestar Plus
Պեդրո Ալմոդովար
Ժամանակակից համաշխարհային կինոյի ամենաազդեցիկ հեղինակներից։ Ասպարեզ մտնելով Ֆրանկոյի դարաշրջանից հետո՝ Իսպանիայի մշակութային վերածննդի շրջանում՝ նա միջազգային ճանաչման է հասել իր վառ տեսողական ոճի, բազմաշերտ կին կերպարների, սև հումորի և խոր հուզական պատմությունների շնորհիվ։ Նրա ֆիլմերն արժանացել են երկու «Օսկար»–ի, Բրիտաական կինոակադեմիայի «Ոսկե դիմակ» և «Ոսկե գլոբուս» մրցանակների, ինչպես նաև պարգևների Կաննի, Վենետիկի և այլ հեղինակավոր կինոփառատոներում։ Ալմոդովարի ամենահայտնի գործերից են «Կանայք նյարդային խանգարման եզրին», «Ամեն ինչ մորս մասին», «Խոսիր նրա հետ», «Վերադարձ», «Ցավ և փառք», «Զուգահեռ մայրեր» ֆիլմերը։ 76 տարեկանում Պդդրո Ալմոդովարը շարունակում է մնալ եվրոպական հեղինակային կինոյի ամենանշանակալի դեմքերից մեկը։

Ֆիլմացանկ (ընտրանի)
Պեպին, Լուսին, Բոմը և մյուս աղջիկները (1980), Կրքերի լաբիրինթոսն (1982), Մթնշաղում (1983), Ի՞նչ եմ արել, որ սրան եմ արժանացել (1984), Ցլամարտիկը (1986), Ցանկության օրենքը (1987), Կանայք նյարդային խանգարման եզրին (1988), Կապի՛ր ինձ (1989), Բարձր կրունկներ (1991), Կիկա (1993), Իմ գաղտնիքի ծաղիկը (1995), Կենդանի մարմին (1997), Ամեն ինչ մորս մասին (1999), Խոսիր նրա հետ (2002), Վատ դաստիարակություն (2004), Վերադարձ (2006), Ըդհատված գրկախառնություն (2009), Մաշկը, որի տակ ապրում եմ (2011), Խուլիետա (2016), Ցավ և փառք (2019), Զուգահեռ մայրեր (2021), Հարևան սենյակը (2024), Դառը Սուրբ ծնունդ (2026):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ

Made on
Tilda