Պավել Պավլիկովսկի
Կինոռեժիսոր և ակադեմիկոս Պավել Պավլիկովսկին ծնվել է Վարշավայում։ 14 տարեկանում հեռացել է Լեհաստանից: Բնակվել է Լոնդոնում, Գերմանիայում և Իտալիայում: Գրականություն և փիլիսոփայություն է ուսանել Լոնդոնում և Օքսֆորդում: 1987-ից ֆիլմեր է նկարահանում: Նրա ֆիլմացանկը ներառում է մեկ տասնյակից ավելի կինոնկարներ: Արժանացել է այնպիսի պարգևների, ինչպիսիք են Եվրոպական կինոակադեմիայի Հատուկ հիշատակումը («Դոստոևսկու ճամփորդությունները», 1991թ.), Մարսելի վավերագրական կինոյի փառատոնի և Ֆլորենցիայի ժողովրդական ԿՓ-ի Մեծ մրցանակները («Սերբական վիպերգ», 1992թ.), Գրիրսոնի մրցանակը, լավագույն բրիտանական վավերագրական ֆիլմի համար շնորհված մրցանակը 1995-ին և Սան Ֆրանցիսկոյի ԿՓ-ի «Ոսկե դարպասը» («Ուղևորություն Ժիրինովսկու հետ», 1995թ.), Բրիտանական կինոակադեմիայի մրցանակը` լավագույն դեբյուտի համար (2001թ.), Էդինբուրգի, Սալոնիկի, Խիխոնի ՄԿՓ-երի մրցանակները` լավագույն ֆիլմի համար («Վերջին հանգստավայրը», 2000թ.), Էդինբուրգի ՄԿՓ-ի լավագույն ֆիլմի, «Evening Standard»-ի լավագույն սցենարի, Բրիտանական կինոակադեմիայի լավագույն բրիտանական ֆիլմի, Մեծ Բրիտանիայի Ռեժիսորների գիլդիայի լավագույն ռեժիսորական աշխատանքի մրցանակները («Իմ սիրո ամառը», 2004թ.): Պավլիկովսկու գործերի հետահայաց ցուցադրություններ են կազմակերպվել Սան Ֆրանցիսկոյում (1995թ.), Լա Ռոշելում (2005թ.), Բրեդֆորդում (2005թ.), Բուենոս Այրեսում (2007թ.), Խիխոնում (2007թ.), Լոնդոնի Ռիվերսայդում (2008թ.):
2015 թվականին նրա գլուխգործոց «Իդա»-ն դարձավ առաջին լեհական ֆիլմը, որ արժանացավ «Օսկար» մրցանակի՝ որպես օտարալեզու ֆիլմ։ Նրա վերջին՝ «Սառը պատերազմ» ֆիլմը ռեժիսորին բերեց «Լավագույն ռեժիսոր» մրցանակը Կաննի կինոփառատոնում 2018 թվականին և երեք անգամ առաջադրվեց «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն օպերատորական աշխատանք» և «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգերում՝ 91-րդ «Օսկար»-ում։ Այն նաև արժանացավ հինգ մրցանակի 2018 թվականի Եվրոպական կինոմրցանակաբաշխությունում, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն սցենարիստ» անվանակարգերում։
Ֆիլմացանկ
Բաց տարածություն (հեռուստասերիալ, վավեր․, 1 մաս, 1987թ.), Մոսկվայից Պետուշկի (հեռուստաֆիլմ, վավեր․ 1990թ.), Դոստոևսկու ճամփորդությունները (հեռուստաֆիլմ, վավեր․, 1991թ.), Սերբական վիպերգ (հեռուստաֆիլմ, վավեր․, 1992թ.), Ուղևորություն Ժիրինովսկու հետ (հեռուստաֆիլմ, վավեր,, 1995թ.), Թղթակիցը (1998թ.), Մեքենա գողացողները (հեռուստաֆիլմ, կ/մ, 1998թ.), Վեջին հանգստավայրը (2000թ.), Իմ սիրո ամառը (2004), Հինգերորդում ապրող կինը (2011թ.), Իդա (2013թ.), Սառը պատերազմ (2018թ.), Մուսա» (կ/մ, 2025թ.), Հայրենիք (2026թ.)