Լեհաստան/Ֆրանսիա/Մեծ Բրիտանիա
ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄ
89 րոպե
2018
ճակատագրորեն անհամապատասխան, տարբեր նկարագրի ու բնավորության տեր երկու հոգու կրքոտ սիրավեպի պատմությունն է, որը ծավալվում է 1950-ականների սառը պատերազմի տարիներին Լեհաստանում, Բեռլինում, Հարավսլավիայում և Փարիզում:   

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝Տանյա Սեղաճյան, Էվա Պուշչինսկա
Ռեժիսոր՝ Պավել Պավլիկովսկի
Սցենարի հեղինակներ՝ Պավել Պավլիկովսկի, Յանուշ Գլովացկի, Պյոտր Բորկովսկի
Օպերատոր՝ Լուկաշ Զալ
Նկարիչներ՝ Մարչել Սլավինսկի, ԿատաժինաՍոբանսկա-Ստշալկովսկա
Հնչյունային ձևավորողներ՝ Մաչեյ Պավլովսկի, Միրոսլավ Մակովսկի 
Մոնտաժող՝ Յարոսլավ Կամինսկի
Դերերում. Յոաննա Կուլիգ, Տոմաշ Կոտ, Բորիս Շից, Ագատա Կուլեշա, Սեդրիկ Կան, Ժաննա Բալիբար:

Մրցանակներ
Լավագույն ռեժիսոր, Կաննի ՄԿՓ, 2018
Պավել Պավլիկովսկի
Կինոռեժիսոր և ակադեմիկոս Պավել Պավլիկովսկին ծնվել է Վարշավայում։ 14 տարեկանում հեռացել է Լեհաստանից: Բնակվել է Լոնդոնում, Գերմանիայում և Իտալիայում: Գրականություն և փիլիսոփայություն է ուսանել Լոնդոնում ու Օքսֆորդում: 1987-ից ֆիլմեր է նկարահանում: Նրա ֆիլմացանկը ներառում է մեկ տասնյակից ավելի կինոնկարներ: Արժանացել է այնպիսի պարգևների, ինչպիսիք են Եվրոպական կինոակադեմիայի Հատուկ հիշատակումը («Դոստոևսկու ճամփորդությունները», 1991), Մարսելի վավերագրական կինոյի փառատոնի և Ֆլորենցիայի ժողովրդական ԿՓ-ի Մեծ մրցանակները («Սերբական վիպերգ», 1992), Գրիրսոնի անվան մրցանակը լավագույն բրիտանական վավերագրական ֆիլմի համար 1995-ին և Սան Ֆրանցիսկոյի ԿՓ-ի «Ոսկե դարպասը» («Ուղևորություն Ժիրինովսկու հետ», 1995), Բրիտանական կինոակադեմիայի մրցանակը լավագույն դեբյուտի համար (2001), Էդինբուրգի, Սալոնիկի, Խիխոնի ՄԿՓ-երի մրցանակները լավագույն ֆիլմի համար («Վերջին հանգստավայրը», 2000), Էդինբուրգի ՄԿՓ-ի լավագույն ֆիլմի, «Evening Standard»-ի լավագույն սցենարի, Բրիտանական կինոակադեմիայի լավագույն բրիտանական ֆիլմի, Մեծ Բրիտանիայի ռեժիսորների գիլդիայի լավագույն ռեժիսորական աշխատանքի մրցանակները («Իմ սիրո ամառը», 2004): Պավլիկովսկու գործերի հետահայաց ցուցադրություններ են կազմակերպվել Սան Ֆրանցիսկոյում (1995), Լա Ռոշելում (2005), Բրեդֆորդում (2005), Բուենոս Այրեսում (2007), Խիխոնում (2007), Լոնդոնի Ռիվերսայդում (2008): 2015–ին նրա գլուխգործոց «Իդան» դարձավ առաջին լեհական ֆիլմը, որն արժանացավ «Օսկար» մրցանակի որպես լավագույն արտասահամյան կինոնկար։ Պավլիկովսկու հաջորդ՝ «Սառը պատերազմ» ֆիլմը 2018–ին ռեժիսորին բերեց լավագույն ռեժիսորի տիտղոսը Կաննի ԿՓ–ում և «լավագույն ռեժիսոր», «լավագույն օպերատորական աշխատանք», «լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգերով երիցս առաջադրվեց «Օսկար»-ի։ «Սառը պատերազմը»2018–ին արժանացավ նաև Եվրոպական կինոմրցանակաբաշխության հինգ մրցանակին, այդ թվում՝ «լավագույն կինոնկար», «լավագույն ռեժիսոր» և «լավագույն սցենարիստ» անվանակարգերով։
 
Ֆիլմացանկ
Բաց տարածություն (հ/ս, վավեր․, 1 մաս, 1987), Մոսկվա - Պետուշկի (հ/ֆ, վավեր․ 1990), Դոստոևսկու ճամփորդությունները (հ/ֆ, վավեր․, 1991), Սերբական վիպերգ (հ/ֆ, վավեր․, 1992), Ուղևորություն Ժիրինովսկու հետ (հ/ֆ, վավեր., 1995), Սթրինգերը (1998), Մեքենա գողացողները (հ/ֆ, կ/մ, 1998), Վերջին հանգրվանը (2000), Իմ սիրո ամառը (2004), Հինգերորդում ապրող կինը (2011), Իդա (2013), Սառը պատերազմ (2018), Մուսա (կ/մ, 2025), Հայրենիք (2026):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ

Made on
Tilda