2021 թվականի նոյեմբեր։ Դահոմեի թագավորության գանձերից 26-ը Փարիզից վերադառնալու են իրենց բնօրրանը` այժմյան Բենինի Հանրապետություն։ Հազարավոր այլ մշակութային հնությունների հետ այս 26-ը ևս հափշտակվել էին ֆրանսիացի գաղութարար զորքերի կողմից 1892-ին։ Սակայն ինչպե՞ս վերաբերվել նախնիների պատմական տունդարձին, երբ վերջիններիս բացակայության ընթացքում երկիրն առաջ է գնացել առանց նրանց։ Աբոմեյ-Կալավիի համալսարանում ուսանողները բուռն բանավեճի մեջ են։
Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Իվ Ռոբեն, Ժյուդիթ Լու Լևի, Մատի Դիոպ
Ռեժիսոր՝ Մատի Դիոպ
Սցենարի հեղինակ՝ Մատի Դիոպ
Օպերատոր՝ Ժոզեֆին Դրուեն Վիալար
Կոմպոզիտորներ՝ Ուոլի Բադարու, Դին Բլանթ
Հնչյունային ձևավորողներ՝ Նիկոլա Բեկեր, Կոռնեյ Ուսու, Սիրիլ Հոլց
Մոնտաժող՝ Գաբրիել Գոնսալես
Արտադրությունը՝ Les Films du Bal, Fanta Sy
Մրցանակներ
Լավագույն ֆիլմ, «Ոսկե արջ» մրցանակ, Բեռլինի ՄԿՓ, 2024, «Ֆիլմեր, որ կարևոր են» մրցանակ, ZagrebDox ԿՓ, Խորվաթիա, 2024