1996 թվական, Հնդկաստանի Փենջաբ նահանգ։ Կանադայում ծնված Ջասին սիրահարվում է ռիկշա քշող Միթհուին, որն ավելի ցածր սոցիալական խավի է պատկանում, քան ինքը։ Նրանց սերը մաքուր է և պայմանականություններից դուրս, բայց այնքան զորե՞ղ է, որպեսզի դիմակայի Ջասիի ընտանիքի և Փենջաբի հասարակության պարտադրանքներին։ Հնդկաստանում նկարված իր առաջին ֆիլմով Թարսեմ Սինգհ Դհանդուարը վերադարձել է մեծ էկրան՝ պատմելու ամեն կերպ միասին լինել փորձող իրական զույգի ցնցող պատմությունը։
Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Բհուշան Կումար, Կրիշան Կումար, Վիպուլ Դի Շահ, Աշուին Վարդե, Ռաջեշ Բահլ, Սանջայ Գրովեր, Թարսեմ Սինգհ Դհանդուար
Ռեժիսոր՝ Թարսեմ Սինգհ Դհանդուար
Սցենարի հեղինակ՝ Ամիթ Ռայ
Օպերատոր՝ Բրենդան Գալվին
Նկարիչ՝ Տանիշա Գոսուամի
Կոմպոզիտոր՝ Կանվար Գրեուալ
Հնչյունային ձևավորող՝ Շահաբ Ալամ
Մոնտաժը՝ Թարսեմ Սինգհ Դհանդուար
Դերերում. Պավիա Սիդհու, Յուգամ Սուդ,Կանուար Գրեուալ
Արտադրությունը՝ T-Series, Wakaoo Films, Creative Strokes
Մրցանակներ
«Ամբիոն» մրցանակ, Թորոնթոյի ՄԿՓ, 2023, Լավագույն ֆիլմի «Արծաթե յուսր» մրցանակ, Կարմիր ծովի ԿՓ, Սաուդիան Արաբիա, 2023, Մայքլ Դուայերի անվան «Հայտնություն» մրցանակ, Դուբլինի ՄԿՓ, 2024