Մեծ Բրիտանիա
ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
60 րոպե
2026
Ճամփորդություն վավերագրական կինոյի պատմությամբ՝ շարժապատկերի առաջին ռահվիրաներից մինչև ժամանակակից ոչ խաղարկային կինոն։ Ֆիլմերից ընտրված հատվածների, վերլուծությունների և անձնական մտորումների միջոցով Մարկ Քազընսը ցույց է տալիս, թե ինչպես է վավերագրական կինոն ձևավորել մեր պատկերացումներն իրականության, քաղաքականության, ընտանիքի, պատերազմի, ստեղծագործության, հասարակական փոփոխությունների և մարդկային փորձառության մասին տարբեր մշակույթներում ու ժամանակաշրջաններում։ Ֆիլմը հատուկ ուշադրություն է դարձնում հաճախ անտեսված ձայներին, համաշխարհային այլևայլ hեռանկարներին և վավերագրական պատումի այն բացառիկ ուժին, որը փոխում է աշխարհը տեսնելու մեր ձևը։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Ջոն Արչեր, Ջեք Արչեր
Ռեժիսոր՝ Մարկ Քազընս
Սցենարի հեղինակ՝ Մարկ Քազընս
Օպերատոր՝ Մարկ Քազընս
Կոմպոզիտոր՝ Դոնա Մքքևիթ
Հնչյունային ձևավորող՝ Զոե Իրվայն
Մոնտաժողներ՝ Թիմո Լանգեր, Նորա Լափալեյնեն
Ներկայացնում է և պատմում Մարկ Քազընսը:
Արտադրությունը՝ Hopscotch Films, Louverture Films
Մարկ Քազընս
Կինոռեժիսոր, սցենարիստ, քննադատ և կինոյի պատմաբան։ Ծնվել է 1965–ին Հյուսիսային Իռլանդիայում: Առավել հայտնի է կինոյի պատմությանը և տեսողական մշակույթին վերաբերող իր ծավալուն կինոէսսեներով։ Նրա ամենանշանակալի գործերից են «Կինոյի պատմություն. ոդիսական», «Ես Բելֆաստն եմ», «Օրսոն Ուելսի աչքերը», «Կանայք կինո են ստեղծում», «Կինոյի պատմություն. նոր սերունդ» և «Անսպասելի հայացք ավելի խոր բաներին» ֆիլմերը։ Միջազգային ճանաչում է ստացել կինոյի պատմությունը պոետիկ, անձնական և համապարփակ պատումներով հասանելի դարձնելու համար:

Ֆիլմացանկ
Առաջին ֆիլմը (2009), Կինոյի պատմություն. ոդիսական (2011), Երեխաների և կինոյի պատմություն (2013), Ես Բելֆաստն եմ (2015), Օրսոն Ուելսի աչքերը (2018), Կանայք կինո են ստեղծում (2019), Կինոյի պատմություն. նոր սերունդ (2021), Անսպասելի հայացք ավելի խոր բաներին (2024), Վավերագրական կինոյի պատմություն (2026):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Made on
Tilda